Ջուդիթ Բաթլեր անգլ.՝ Judith Pamela Butler | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ազդվել է | Միշել Ֆուկո |
Երկեր | Vulnerability in Resistance? և Torture and the Ethics of Phiolosophy? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, գրական քննադատ, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող, արվեստի տեսաբան և gender theorist |
Աշխատավայր | Ուեսլեական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Եվրոպական բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա |
Judith Butler Վիքիպահեստում |
Ջուդիթ Բաթլեր (անգլ.՝ Judith Butler, փետրվարի 24, 1956, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի փիլիսոփա, գրականագետ, պոստստրուկտուրալիզմի ներկայացուցիչն է։ Մեծ ներդրում է ունեցել ֆեմինիզմի, քաղաքական փիլիսոփայության, քվիր տեսության և բարոյագիտության ուսումնասիրման մեջ։ 1993 թվականից նա դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Բաթլերն ավելի հայտնի իր «Սեռի խնդիր. ֆեմինիզմ և ինքնության տապալում» և «Մարմիններ, որոնք իմաստ ունեն» գրքերով։
Ջուդիթ Բաթլերը ծնվել է 1956 թվականի փետրվարի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, ռուս և հունգարացու ծագմամբ հրեաների ընտանիքում։ Նրա մայրական տատի ընտանիքի մեծ մասը զոհվել էին Հոլոքոստի ժամանակ։ Որպես երեխա և դեռահաս, նա հաճախել է և՛ Հրեական դպրոց, և՛ հրեական էթիկայի հատուկ դասընթացների, որտեղ նա ստացել է իր «առաջին փիլիսոփայության մարզումը»։ Բաթլերը 2010 թվականին Haaretz հարցազրույցում ասել է, որ ինքը հրեական էթիկայի դասերի է սկսել հաճախ 14 տարեկանից, և դրանք իր Հրեական դպրոցի կողմից ստեղծված էին նրա համար որպես պատժատեսակ, քանի որ նա դասարում «չափազանց շատախոս էր»։ Բաթլերը նաև նշեց, որ նա «ոգևորված էր» այդ դաստիարակչական մտահղացումների համար, և երբ նրան հարցրեցին, թե ինչ է ուզում սովորել այդ հատուկ դասընթացների ժամանակ, նա պատասխանում է երեք հարցով, որոնք այդ ժամանակ շատ կարևոր էին վերջինիս համար. «Ինչո՞ւ է Սպինոզան հեռացվել սինագոգից, Կարո՞ղ էր գերմանական իդեալիզմը պատասխանատվության ենթարկեն նացիզմին, և Ինչպե՞ս պետք է մեկ հասկանա գոյաբանական աստվածաբանությունը, ներառյալ Մարտին Բաբերի աշխատությունները։ Սովորել է Բենինգտոնյան քոլեջում, այնուհետև Յեյլի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, այնտեղ էլ 1978 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1984 թվականին՝ դոկտորի աստիճան։ Նա մի ուսումնական տարի է անցկացրել Հայդելբերգի համալսարանում որպես Ֆուլբրայթի ծրագիր սովորող։
Նա դասավանդել է Ուեսլեյան համալսարանում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և նախքան 1993 թվականին կմիանար Կալիֆոռնիայի համալսարանին՝ դասավանդել է Ջոն Հոփկինսի համալսարանում։ 2002 թվականին Ամստերդամի համալսարանում նա զբաղեցրել է Փիլիսոփայության Սպինոզայի ամբիոնը։ Բացի այդ, նա Կոլումբիայի համալսարանում անդամակցվեց անգլերենի և համեմատական գրականության ֆակուլտետին, որպես Wun Tsun Tam Mellon հումանիտար գիտությունների այցելու պրոֆեսոր։
1993 թվականից՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հռետորիկայի և համեմատական գրականության պրոֆեսոր է։ Հետազոտության հիմնական առարկան հետստրուկտուրալիսմն էր արևմտյան ֆեմինիստական տեսության, փիլիսոփայական ֆանտաստիկայի և սեքսուալության շրջանակներում։ Նրա վերջին աշխատանքն ուղղված է հրեական փիլիսոփայության ուսումնասիրությանը։
Այս էսսեում Ջուդիթ Բաթլերը գերդերային պերֆորմատիվության համար առաջարկում է իր տեսությունը։ Նա սկսում է գենդերային պերֆորմատիվության իր տեսությունը ֆեմինիստական ֆենոմենոլոգիական տեսանկյունից։ Նա ենթադրում էր, որ և՛ ֆենոմենոլոգիայի, և՛ ֆեմինիզմի տեսությունները հիմնավել են «ապրելու փորձ»-ից։ Բացի այդ, ի համեմատիտություն ֆենոմենոլոգիստ Մորիս Մերսլո-Պոնտի և ֆեմինիստ Սիմոն դե Բովուարի, Բաթլերը պնդում էր, որ երկու տեսություններն էլ դիտում են սեքսուալ մարմինը որպես պատմական գաղափար կամ իրավիճակ. նա ընդունում է այս հասկացությունը "սեռերի միւև տարբերությունը, ինչպիսին է փաստացի կենսաբանականը, և գենդերը, որպես մշակութային մեկնություն": Տեսությունների նման համադրությունը կարևոր դեր ունի Բաթլերի «թատերական» կամ կատարողական սեռերը հասարակության մեջ կարծիքի համար։
Բաթլերի վաղ քաղաքական ակտիվությունը հիմնականում կենտրոնացված էր կասկածելի և ֆեմինիստական խնդիրների շուրջը, մի ժամանակ ծառայել նաև որպես Միջազգային հոմոսքեսուալների և լեսբուհիների իրավունքների հանձնաժողովի ակտիվիստ։ Տարիների ընթացքում նա հատկապես ակտիվ է եղել գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հակապատերազմական շարժումների նկատմամբ։ Նաև նաև գրել և խոսել է խնդիրների մասին սկսած գեյերի ամուսնության դրական կողմերի մինչև Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, Գուանտանամո Բեյում ձերբակալված բանտարկյալների մասին։
Ջուդիթ Բաթլերը ներկայումս ապրում է Բերկլի շրջանում իր կնոջ Վենդի Բրաունի և իր որդու հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Բաթլեր» հոդվածին։ |
|