«Where Them Girls At», ֆրանսիացի դիջեյԴեյվիդ Գետտայի երգը իր «Nothing but the Beat» հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը կատարվել է ամերիկացի ռեփեր Ֆլո Ռայդայի և տրինիդադցի ռեփեր Նիքի Մինաժի հետ համատեղ։ Ստեղծագործությունը թվային տարբերակով ներբեռնման համար թողարկվել է 2011 թվականի մայիսի 2-ին «Virgin Records» լեյբլի կողմից։ Երգը գրվել է Մայքլ Քերենի, Ջարեդ Քոթերի, Ֆլոու Ռայդի, Դեյվիդ Գետտայի, Նիքի Մինաժի, Խուան և Օսկար Սիլինասների, Ջորիջիո Տյուինֆորտի և Սենդի Վիի կողմից։
Սկզբնակա շրջանում «Where Them Girls At»-ը ձայնագրվել է 2010 թվականին և կատարվել է Ֆլոու Ռայդայի կողմից, սակայն Մինաժի հետ համագործակցության սկսվելուց հետո Գետտան որոշել է խնդրել Մինաժին մասնակցել երգի ստեղծմանը, Մինաժը համաձայնել է և որոշել երգել։ Համակարգչային հաքերները ստացել են երգի ա կապելլա տարբերակը և համացանցում հրապարակել չմշակված տարբերակը։ Հետագայում Գետտան և նրա լեյբլը ծրագրվածից շուտ երգ են թողարկել և Պենտագոնի աշխատակիցներին խնդրել են հետաքննել այդ գործը։
«Where Them Girls At»-ը իր մեջ համատեղում է հաուս և հիփ հոփ ժանրերը։ Մինչև թողարկումը, նախնական տարբերակը դրական էր, բոլորն էլ սիրում էին երաժշտությունը և երգի բառերը։ Երաժշտությունը ուղեկցող տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում 2011 թվականի մայիսին և թողարկվել 2011 թվականի հունիսի 28-ին։
Ճշտումներ
Գետտան առաջին անգամ ամերիկացի ռեփեր Flo Rida-ի հետ աշխատել է 2010 թվականին, երբ օգնում էր Ֆլոուի «Only One Flo (Part 1)» ալբոմի ստեղծման ժամանակ։ Միաժամանակ Գետտան Քայլ առաջ 3D ֆիլմի համար գրել է սաունդթրեք։ Դուետը 2010 թվականին թողարկել է «Club Can't Handle Me» երգը, այն պայմանով, որ Ֆլոու Ռայդը օգնելու է Դևիդին իր հինգերորդ ստուդիական ալբոմի՝ Nothing But the Beat-ի ստեղծման գործում։
Ավելի ուշ Գետտան Նիկի Մինաժին առաջարկել է համագործակցել։ Նիկի Մինաժը համաձայնել է, չնայած, «Where Them Girls At» երգի նյութը նա լսել է միայն մեկ անգամ։ Երգը գրվել է Մայքլ Կարենի, Ջարեդ Քոթերի, Flo Rida-ի, Դեյվիդ Գետտայի, Նիքի Մինաժի, Հուանի և Օսկար Սիլինասամիի, Ջորջիո Տուինտֆորտի և Սենդի Վիի կողմից։
2011 թվականի մարտին MTV News-ին տված հարցազրույցում Գետտան պատմել է, որ ինքը ընտրություն է կատարելու երկու երգերի միջև, որպեսզի թողարկի իր առաջիկա հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը․ անգլիացի երգիչ Taio Cruz-ի և ամերիկացի ռեփեր Ludacris-ի հետ, որը կոչվում է «Little Bad Girl» կամ Rida-ի և Minaj-ի հետ ձայնագրած «Where Dem Girls At?» երգը։ «Where Them Girls At?» երգի տեսահոլովակը ստացել է քննադատների բարձր գնահատականներ։ «Where Them Girls At?» երգի հիմնական պիկը ԱՄՆ-ում եղել է 2011 թվականի մայիսի 17-ին ռադիոյով։
Ընդունելիքություն
Քննադատական ընդունելություն
Digital Spy-ից Լյուիս Քորներն ասել է. Մինաժը օգտագործել է կատարման յուրաձևություն, որը բնորոշ չէ այլ կատարողների։ Նա երգին տվել է հինգ աստղից երեքը։
Վաճառք
«Where Them Girls At»-ը հայտնվել է Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների թոփ 20-ում Кроме того, песня заняла первое место на бельгийских Ultratip и шотландских чартах.։ UK Singles Chart հիթ-շքերթում երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթում երգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։ Երգի շուրջ 160 000 օրինակ վաճառվել է ավելի քիչ, քան մեկ շաբաթում։ Իսկ 2011 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում վաճառվել է 1 000 000 օրինակ։ Canadian Hot 100 կանադական հիթ-շքերթում երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Երաժշտական տեսահոլովակ
«Where Them Girls At» պաշտոնական տեսահոլովակը 2011 թվականի հունիսի 27-ին թողարկվել է Facebook-ի «David Guetta Turkiye» ֆան էջում, իսկ հունիսի 28-ին YouTube-ում և Vevo-ում
Տեսանյութը ցույց է տալիս Լոս Անջելեսի փողոցներով թռչող հսկայական փուչիկները։ Նրանց ներսում կաին բիթեր։ Երբ մարդիկ փուչիկները պայթեցնում էին սկսում էին պարել անվերահսկելի կերպով։ Ֆլոու Ռայդան կարդում է ռեփ լողավազանի մոտ, իսկ Նիկի Մինաժը հայտնվում է արվեստի պատկերասրահում մոդելների հետ (Չադ Սմիթն ու Կասպեր Սմարթը LXD-ից)։ Իսկ մինչ այդ Դևիդը տանիքի վրա նվագում է երգը։ Փուչիկները, որոնք դուրս էին գալիս Դեյվիդ սարքավորումներից, գրավել էին բազմաթիվ մարդկանց (հատկապես կանանց)։
Գովազդ
Տեսանյութում Դեյվիդ Գետտան նայում է Ice Watch ժամացույցներին, լուսանկարում Sony Ericsson Xperia Play սմարթֆոնն է։ Կա նաև Renault Twizy Z. E.-ի մեծ անիմացիոն կրպակ։
Երգացանկ
Թվային տարբերակ
#
Անվանում
Տևողություն
1.
«Where Them Girls At» (featuring Flo Rida and Nicki Minaj)
3:14
Գործիքավորված թվային տարբերակ
#
Անվանում
Version
Տևողություն
1.
«Where Them Girls At»
Instrumental
3:34
Ռեմիքսների թվային տարբերակ
#
Անվանում
Version
Տևողություն
1.
«Where Them Girls At» (featuring Flo Rida and Nicki Minaj)