|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆիլիպպո Ինձագի (իտալ.՝ Filippo Inzaghi,օգոստոսի 9, 1973(1973-08-09), Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա) - իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ (հարձակվող)։ 2014-ի հունիսի 9-ից մարզում է իտալական Միլան ակումբը։
Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներից մեկն է. հինգերորդը Իտալիայում՝ պաշտոնական հանդիպումներում խփած 313 գնդակներով։ Եվրոպական ակումբային մրցաշարերում խփած գնդակների քանակով (70) զիջում է միայն Ռաուլին (77)։ Միլանի միջազգային մրցաշարերի լավագույն ռմբարկուն է. խփել է 43 գնդակ։ Նրան է պատկանում նաև հետ-տրիկերի ռեկորդը Սերիա A-ում ՝ 10 անգամ։
Իր կարիերայի ընթացքում մեկ անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունը, երկու անգամ տիրացել է Չեմպիոնների Լիգայի գավաթին (2003, 2007), երեք անգամ դարձել Սերիա A-ի հաղթող (1998, 2004, 2011)։
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|