Թոմաս Մյունցեր (գերմ.՝ Thomas Müntzer, մոտ 1489, Stolberg, County of Stolberg, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 27, 1525, Mühlhausen, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի հեղափոխական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախոս։
Սկզբում եղել է Մարտին Լյութերի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվորեն մասնակցել է 1520-ական թթ․ Գերմանիայում ծավալված հեղափոխական իրադարձություններին։ 1521-ին Չեխիայում հրատարակել է «Պրահայի մանիֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափոխական ուսմունքի հիմնադրույթները, ժողովրդին կոչ արել վերածնել և զարգացնել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղացիական պատերազմի պարտությունից հետո գերվել և մահապատժի է ենթարկվել։ Մյունյցերիի կրոնափիլիսոփայական պանթեիստական ուսմունքն ուղղված էր քրիստոնեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մյունցերի պանթեիզմը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մյունցերի Ռեֆորմացիան դիտում էր որպես հասարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժողովրդական հեղափոխությամբ հաստատել «աստվածային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագործում։ Մյունցերիի հասարակական-քաղաքական ծրագիրը Ֆրիդրիխ էնգելսը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակայությամբ»։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Early Modern Letters Online
- ↑ 3,0 3,1 muziekweb.nl
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Bensing M. Encyclopædia Britannica
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 650)։
|