Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա Беларуская федэрацыя футбола | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Հիմնված | 1989 |
Շտաբ | Մինսկ |
ՖԻՖԱ-ի անդամ | 1992 |
ՈՒԵՖԱ-ի անդամ | 1993 |
Նախագահ | Վլադիմիր Բազանով |
Հավաքականի մարզիչ | Միխայիլ Մարխել |
Կայք | www.abff.by |
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան (լրիվ անվանումը՝ «Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիա», ԲՖՖԱ) կազմակերպություն, որը վերահսկում է ֆուտբոլը Բելառուսում։ Շտաբը գտնվում է Մինսկում։ Զբաղվում է ազգային առաջնության, երկրի հավաքականների կազմակերպմամբ, երկրում ֆուտբոլի աջակցմամբ և զարգացմամբ։
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1989 թվականին։ 1992 թվականից ՖԻՖԱ-ի անդամ է, որի շնորհիվ Բելառուսի հավաքականը իրավունք ունի մասնակցելու Աշխարհի գավաթին։ 1993 թվականին միացել է ՈւԵՖԱ-ին, որը Բելառուսի հավաքականին թույլ է տվել մասնակցել Եվրոպայի առաջնություններին, իսկ բելառուսական ակումբները եվրոպական մրցումներում։
|