Բաժնետեր, բաժնետիրական ընկերության անդամ՝ մեկ կամ մի քանի արժեթղթերի՝ բաժնետոմսերի սեփականատեր։ Ունի մի շարք իրավունքներ և պարտականություններ։ Իրավունքներից են՝ ընդհանուր ժողովներին մասնակցությունը, բաժնետիրական ընկերության ղեկավարությունում ընտրելը և ընտրվելը, դիվիդենդի տեսքով ընկերության շահութաբաժնի ստացում, որպես բաժնետոմսի ամենամյա վճարում, բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում, բաժնետոմսի արժեքի չափով, ունեցվածքի մասի ստացում։ Բաժնետերը պատասխանատու է ընկերության պարտավորություններում կապիտալի իր մասնաչափով՝ ներկայացված բաժնետոմսի արժեքում։
Աղբյուրներ
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|