Սալմա Հայէք սպ.՝ Salma Hayek | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Salma Valgarma Hayek Jiménez |
Ծնած է | 2 Սեպտեմբեր 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Coatzacoalcos, Վերաքրուզ, Մեքսիքօ |
Քաղաքացիութիւն |
Մեքսիքօ Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Arab Mexican?, Spaniards in Mexico? եւ Lebanese Mexicans? |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր |
Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա? Իբերոամերիկյան համալսարան? Սուրբ Սրտի ակադեմիա? |
Մասնագիտութիւն | կինոդերասանուհի, ժապաւէնի բեմադրիչ, ժապաւէն արտադրող, հեռուստատեսային դերասան, դերասանուհի, երգչուհի, Հնչիւնաւորող, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող |
Ամուսին | François-Henri Pinault? |
Երեխաներ | Valentina Paloma Pinault? |
Սալմա Վալկարմա Հայէք Խիմէնէս-Փինօ (սպ.՝ Salma Valgarma Hayek Jiménez-Pinault, 2 Սեպտեմբեր 1966, Coatzacoalcos, Վերաքրուզ, Մեքսիքօ), մեքսիքական եւ ամերիկեան դերասանուհի, արտադրող։ Ամենայաջող մեքսիքական դերասանուհիներէն եղած է Հոլիվուտի քարմեն Միրանտաէն յետոյ։ Հայէքը նկարահանած է աւելի քան 30 ֆիլմեր։ Ան առաջին մեքսիքացին է, որ շահած է «Օսքար» մրցանակը, լաւագոյն դերի համար (2002)։
Սալմա Հայէքը ծնած է Մեքսիքայի Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքի մէջ։ Ան իսպանական ծագում ունեցող Տիանա Հիմենես Մետինայի ու լիբանական ծագում ունեցող Սամի Հայէք Դոմինգեսի դուստրն էր։ Սալմայի մայրը օբերայի երգչուհի էր, հայրը՝ նաֆթային ընկերութեան ղեկավար, որ մէկ անգամ ներկայացած է Կոաղակոալկոսի քաղաքապետի թեկնածու։ Սալմայի անունը (Սալիմ անուան իգական տարբերակն է) ծագում ունի արաբերէն «salima» բառէն, որ կը նշանակէ է «խաղաղութիւն, անվտանգութիւն, առողջութիւն»։ Սալման մեծցած է բարեպաշտ ընտանիքի մէջ եւ 12 տարեկանին ղրկուեր է կրթութիւնը շարունակելու կաթողիկէ դպրոց, որ նախատեսուած էր աղջիկներու համար եւ կը գտնուէր Լուիզիանայի մէջ։