Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆորտալեզա | |||||
պորտ.՝ Fortaleza | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Նահանգ | Սեարա | ||||
Ներքին բաժանում | Regional Executive Secretariat 1?, Regional Executive Secretariat 2?, Regional Executive Secretariat 3?, Regional Executive Secretariat 4?, Regional Executive Secretariat 5?, Regional Executive Secretariat 6?, Regional Executive Secretariat 7?, Regional Executive Secretariat 8?, Regional Executive Secretariat 9?, Regional Executive Secretariat 10?, Regional Executive Secretariat 11? և Regional Executive Secretariat 12? | ||||
Քաղաքապետ | Ռոբերտու Կլաուդիու | ||||
Հիմնադրված է | ապրիլի 13, 1726 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1726 թվականից | ||||
Մակերես | 313,14 կմ² | ||||
ԲԾՄ | 21 մ | ||||
Բնակչություն | 2 551 805 մարդ (2013) | ||||
Ագլոմերացիա | 3,6 մլն | ||||
Ժամային գոտի | UTC-3, ամառը UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 85 | ||||
Փոստային դասիչ | 60000-000 | ||||
Պաշտոնական կայք | fortaleza.ce.gov.br | ||||
| |||||
Ֆորտալեզա (պորտ.՝ Fortaleza — ամրություն), քաղաք Բրազիլիայի Սեարա նահանգում։ Այն մեծությամբ Բրազիլիայի հինգերորդ քաղաքն է, Ֆորտալեսայի ագլոմերացիա մեզոշրջանի բաղկացուցիչ մասը։
Քաղաքի անունը կապված է 17-րդ դարի հոլանդական Սհոնենբուրխ (հոլ.՝ Schoonenborch) ամրոցի հետ։
Մինչկոլումբոսյան Ամերիկա դարաշրջանում տարածքում բնակվել են հնդկացի տուպի ժողովուրդը, որոնք զբաղվում էին որսորդությամբ և պարզունակ հողագործությամբ։
Եվրոպացիները առաջին անգամ այստեղ վայրէջք են կատարել 1500 թվականի փետրվարի 2-ին։ Դա եղել է իսպանացի Վիսենտե Պինսոնի արշավախումբը, որը կոչվում էր Սանտա Մարիա դե լա Կոնսոլասոն (իսպ.՝ Santa Maria de la Consolación): Գաղութացումը Պորտուգալիայում սկսվել է այն ժամանակ, երբ 1603 թվականին Պերո Կոզելո դե Սոուզը Տիարա գետի վրա կառուցել է Սան Տիագո բերդը (պորտ.՝ Fortim de São Tiago): Կարճ ժամանակում Բրազիլիայի հյուսիսարևելյան ափը բնակեցված է եղել հոլանդացիներով, որոնք այստեղ հիմնել են Սհոնենբուրխ ամրոցը, իսկ պորտուգալացիների վերադառնալուց հետո այն վերանվանվել է Ֆորտալեզա դե Նոսսա Սենորա դե Ասսունսու (պորտ.՝ Fortaleza de Nossa Senhora da Assunção): 1799 թվականին Սեարա նահանգը առանձնացվել է Պերնամբուկու նահանգից, իսկ Ֆորտալեզան դարձել է նրա մայրաքաղաքը։
1824 թվականի օգոստոսից սեպտեմբերը ընկած ժամանակահատվածում քաղաքը մտել է Հասարակածային համադաշնության կազմի մեջ (չճանաչված պետություն է, որը փորձում էր առանձնանալ Բրազիլական կայսրությունից)։
19-րդ դարում Ֆորտալեզան մասնագիտացել է բամբակի մշակմամբ։
1812 թվականին քաղաքում ստեղծվել է մաքսատուն։ Հետագա տարիներին Ֆորտալեզայում հայտնվում են ոչ միայն արդյունաբերական ձեռնարկություններ, այլ նաև դպրոցներ, ճեմարան (1864), հանրային գրադարան (1867)։ 1870 թվականին սկսվում է երկաթուղու շինարարություն, որը Ֆորտալեզայի հասարակական տրանսպորտային համակարգի սկիզբ է հանդիասանում։ 1884 թվականի մարտի 25-ին Սեարա նահանգի ստրուկները ազատ են արձակվել։ 1910-ական թվականներին Ֆորտալեզան բնակչության թվաքանակով դառնում է Բրազիլիայի յոթերորդ քաղաքը։ 1954 թվականին այստեղ հիմնվել է առաջին համալսարանը (պորտ.՝ Universidade Federal do Ceará (UFC)): 1950-ական և 1960-ական թվականներին քաղաքը չափերով ընդարձակվել է, ստեղծվել են նոր տարածքներ։ 1970-ական թվականների վերջում Ֆորտալեզան դառնում է խոշոր արդյունաբերական ագլոմերացիայի կենտրոն։ Ումբերտու Կաստելու Բրանկույի բռնատիրական կառավարման ժամանակ Բրազիլիայում առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ՝ Մարիա Լուիզա Բիլ Դենը։ 1990-ական թվականներին քաղաքը դարձել է Բրազիլիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից։
Ֆորտալեզան գտնվում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին, Կատտինգա բնական գոտում։
Քաղաքը բնութագրվում է տիպիկ արևադարձային կլիմայով։ Ամենատաքը լինում է դեկտեմբեր և հունվար ամիսներին, իսկ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում եղանակը անձրևային է։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆորտալեզա քաղաքում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 38,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 37,0 | 38,0 |
միջին առավելագույնը (°C) | 30,5 | 30,1 | 29,7 | 29,7 | 29,1 | 29,6 | 29,5 | 29,1 | 29,2 | 30,5 | 30,7 | 30,7 | 29,8 |
միջին ջերմաստիճանը (°C) | 27,3 | 26,7 | 26,3 | 26,5 | 26,3 | 25,9 | 25,7 | 26,1 | 26,6 | 27,0 | 27,2 | 27,3 | 26,5 |
միջին նվազագույնը (°C) | 24,7 | 23,2 | 23,8 | 23,4 | 23,4 | 22,1 | 21,8 | 22,6 | 23,4 | 24,5 | 24,4 | 24,6 | 23,4 |
բացարձակ նվազագույնը (°C) | 21,0 | 19,0 | 19,0 | 18,0 | 20,0 | 19,0 | 19,0 | 18,0 | 19,0 | 20,0 | 20,0 | 20,0 | 18,0 |
տեղումների քանակը (մմ) | 129 | 215 | 338 | 348 | 226 | 160 | 91 | 31 | 22 | 15 | 13 | 49 | 1637 |
Աղբյուր՝ World Climate |
Գաղութային ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 2000 մարդ։ Առաջին անգամ այն էապես ավելացել է 1865-1872 թվականներին, որը կապված էր երկաթգծի կառուցման հետ։ 1877 թվականին երաշտը հանգեցրել է բնակչության թվաքանակի նվազման։ Երաշտը կրկնվել է 1888, 1900, 1915, 1932 և 1942 թվականներին։ 1922 թվականին Ֆորտալեզա քաղաքի բնակչության թիվը կազմել է հարյուր հազար մարդ։
Ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի քաղաքի բնակչությունը 2013 թվականին կազմել է 2,55 մլն մարդ։
Բնակչության մոտ 80 %-ը կաթոլիկներ են, 13 %-ը՝ բողոքականներ, 6 %-ը՝ աթեիստ։ Հանցավորության մակարդակը բարձր է, ինչը բնորոշ է Բրազիլիայի խոշոր քաղաքներին։
Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են՝
Ֆորտալեզան Բրազիլիայի հիմնական տուրիստական ուղղություններից մեկն է։ Հյուրերին հիմնականում գրավում է վառ գիշերային կյանքը, լողափերը, բուտիկները, առևտրի կենտրոնները, ցուցահանդեսները և կոնֆերանսները։ Ծովային Parque Estadual Marinho da Pedra da Risca do Meio արգելոցը հիանալի վայր է դայվինգի համար։
Քաղաքում կան կոշիկի և հագուստի խանութներ։ Ֆորտալեզայի մոտակա տարածքներում կատարվում է օգտակար հանածոների արդյունահանում։
2005 թվականին քաղաքի համախառն ներքին արդյունքը կազմել է R$19 734 557 000, բնակչության մեկ շնչի եկամուտը՝ R$ 8,309:
Քաղաքին սպասարկում է Պինտա Մարթինս (IATA: FOR, ICAO: SBFZ) միջազգային օդանավակայանը։ Ուղևորային կանոնավոր չվերթներ իրականացվում են Բրազիլիայի քաղաքների, ինչպես նաև Միլանի, Ամստերդամի, Մայնի Ֆրանկֆուրտի, Պրայաի, Մայամիի, Լիսաբոնի հետ։
Ֆորտալեզիայից է սկսվում BR-116 դաշնային մայրուղին (Ֆորտալեզա-Պորտու Ալեգրի)։
Տնտեսության հիմքը կազմում են ավտոբուսները, 2012 թվականին բացված մետրոպոլիտենը (2 գիծ, 28 կայան, 43 կիլոմետր)։
Ֆորտալեզայում գտնվում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մի քանի համալսարաններ, այդ թվում Սեարայի պետական համալսարանը (պորտ.՝ Universidade Federal do Ceará, UFC): Ինչպես Բրազիլիայի, այնպես էլ Ֆորտալեզայի դպրոցներում և համալսարաններում ուսուցումը կատարվում է պորտուգալերեն, բայց անգլերենը և իսպաներենը մտնելու են միջնակարգ դպրոցի ծրագիր։
19-րդ դարի վերջին Ֆորտալեզան կարևոր մշակութային կենտրոն էր։ Սեարայի ինստիտուտը, որը հիմնադրվել է 1887 թվականին, պատմության, աշխարհագրության և մարդաբանության բնագավառներում իրականացնում էր հետազոտություններ։ Քաղաքում կան տարբեր մշակութային կենտրոններ։
Քաղաքում գործում է «Սեարա» ֆուտբոլային ակումբը։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտալեզա» հոդվածին։ |
|