Քենդալ Ջեններ

Քենդալ Ջեններ
անգլ.՝ Kendall Jenner
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1995(1995-11-03) (28 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունLaurel Springs School? և Սիերա Կանյոն դպրոց
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, դերասանուհի և մոդել
ԱշխատավայրՇանել
Ծնողներհայր՝ Քեյթլին Ջեններ, մայր՝ Քրիս Ջեններ
Պարգևներ և
մրցանակներ
 Kendall Jenner Վիքիպահեստում

Քենդըլ Ջեններ (անգլ.՝ Kendall Nicole Jenner, նոյեմբերի 3, 1995(1995-11-03), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից։

Կենսագրություն

Քենդըլ Ջենները ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին Կալիֆորնիա նահանգի Կալբասաս քաղաքում։ Նա Բրյուս Ջենների և բիզնեսվումեն Քրիս Ջենների առաջնեկն է։ Մոր կողմից նա ունի համամայր քույրեր՝ Քորթնի, Քիմ և Քլոյի և համամայր եղբայր՝ Ռոբ։ Հոր կողմից արյունակից եղբայրներ՝ Բարթոն Ջեններ, Բռենդոն Ջեններ, ռեալիթի-շոուի աստղ՝ Բռոուդի Ջեններ և արյունակից քույր՝ Քայլի Ջեններ։ Նրան բախտ է վիճակվել ծնվել աստղային, ընդ որում շատ մեծ ընտանիքում։ Հիմնական տարբերությունը նրա և նրա քույրերի ու եղբայրների միջև դա նրա բարձր հասակն է և ոչ մեծ քաշը։ Քենդալի և նրա քույր Քայլիի մասին առաջին անգամ գրել են Beautiful People հոդվածում, Paper ամսագրում 2010 թվականին։

Մինչ 2012 թվականի աշունը Քենդալը հաճախել է Կալաբասասի դպրոցները։ 2012 թվականի աշնանից, զբաղված լինելով կարիերայով, Քենդալը՝ քրոջ Քայլիի հետ անցավ տնային կրթության։

2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել էր, որ PacSun ընկերությունը բաց կթողնի Kendall & Kylie էքսկլյուզիվ շորերի հավաքածու, որը մշակել էին Քենդալ և Քայլի Ջեներները։

2014 թվականիի մայիսին հրատարակվեց Քենդալի և նրա քույր Քայլիի «Rebels: City of Indra: The Story of Lex and Livia» գիրքը։

Քենդալը նոր համագործակցություն սկսեց արդեն նոր գործակալության հետ՝ The Society Manangement, որի մասն են կազմում Ադրիանա Լիման և Քեթ Մաքնիլը։ Ինչպես նաև Քենդալը երկրորդ անգամ հայտնվեց Chanel-ի ցուցադրմանը։ The Society Manangement-ը միակ գոծակալությունը չէ, որի հետ համագործակցում է Քենդալը, նա նաև աշխատում է Elite Paris և Elite London գործակալության հետ։

Հանդիպում էր դպրոցի ընկերոջ Ջուլիան Բրուկսի հետ։

Կարիերա

Քենդալը սկսել է մոդելային կարիերան դեռ 13 տարեկանից։ 2010 թվականին Քենդալը համագործակցություն ստորագրեց «Wilhelmina Models» ընկերության հետ որպես դեռահաս մոդել։ Հենց 2010 թվականից էլ սկսել են առաջին անգամ խոսել նրա մասին։ Նա և նրա քույր Քայլին հայտնվել են «Peper» ամսագրում։ Ավելի ուշ նա սկսել է նկարահանվել «KUWTK» ընտանեկան շոուում։ Նա և իր քույր Քայլին հայտնվել են «OK!», «Teen Vogue», «Seventeen» ամսագրերի շապիկներին։ Աղջիկը սկսեց մեծ ուշադրություն գրավել։ 2012 թվականին Քենդալը դարձավ երկրորդ մոդելը, որը զարդարել է «Miss Vogue» ամսագրի շապիկը։ Ինչպես նաև Քենդալը և նրա քույրը զբաղվում են հագուստի դիզայնով, նրանք ունեն շորերի հավաքածու «Kendall & Kylie», որը վաճառվում է ամբողջ ԱՄն-ում։ Շորերից հետո նրանք սկսել են արտադրել պայուսակներ և կոշիկներ Steve Madden — Madden Girl մարկայի համար։ Բայց ամենաանսպասելի շրջադարձը դա նրանց կողմից գրված ֆանտաստիկ վիպակն է՝ «Rebels: City of Indra»-ն որը հրատարակվել է 2014 թվականին։ Այդ գիրքը պատմում է 2 աղջկա մասին, որոնք օժտված են գերբնական ուժով։

Անձնական կյանք

Ջենները սկսել է հանդիպել NBA-ի խաղացող Բլեյք Գրիֆինի հետ 2017 թվականի ամռանը, զույգը բաժանվել է 2018 թվականի ապրիլին։ 2018 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը հանդիպել է NBA-ի խաղացող Բեն Սիմսոնի հետ։ 2020 թվականի հունիսից մինչև 2022 թվականի հոկեմբեր հարաբերությունների մեջ է եղել NBA-ի խաղացող Դևին Բուկերի հետ։

Ֆիլմագրություն

Թվական Վերնագիր
2007 Keeping up with the Kardashians
2008 E! True Hollywood Story
2009 Kourtney and Khloé Take Miami
2011 Kourtney and Kim Take New York
2011 Khloé & Lamar
2012 America's Next Top Model Cycle 18
2014 Ridiculousness
2014 MuchMusic Video Awards
2015 I Am Cait

Ծանոթագրություններ Ծանոթագրություններ" class="mw-editsection-visualeditor">խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.youtube.com/watch?v=U2s83Vlc9OU
  4. Hobey Echlin. (2010 թ․ մարտի 29). «Beautiful People 2010: Kendall & Kylie Jenner» (անգլերեն). Paper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «PacSun Launches Premier "Kendall & Kylie" Collection Nationwide» (անգլերեն). Yahoo!. Feb. 8, 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Kendall & Kylie» (անգլերեն). PacSun. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Kristie Rohwedder. «Kendall & Kylie Jenner's 'Rebels: City of Indra' — The Best Lines From The First 2 Chapters» (անգլերեն). www.bustle.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  8. Kendall Jenner, Kylie Jenner. Rebels: City of Indra: The Story of Lex and Livia.
  9. http://uk.eonline.com/shows/kardashians
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. http://www.imdb.com/title/tt1491299/
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. http://uk.eonline.com/shows/khloe_and_lamar
  14. https://www.youtube.com/playlist?list=PLn9kelULR-daD_0MIrOzpBU10d4TK4N43
  15. http://www.mtv.ca/shows/ridiculousness
  16. http://mmva.muchmusic.com/
  17. http://uk.eonline.com/shows/i_am_cait
  18. Kendall Jenner(personal life). . {{cite web}}: Check |url= value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդալ Ջեններ» հոդվածին։