Քեյթ ՄաքՔիննոն

Քեյթ ՄաքՔիննոն
Ծնվել էհունվարի 6, 1984(1984-01-06) (40 տարեկան)
ԾննդավայրSea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և North Shore High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի, քաղաքական գործիչ, դերասանուհի և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ

Քեթրին (Քեյթ) ՄաքՔիննոն Բերթոլդ (անգլ.՝ Kathryn "Kate" McKinnon Berthold հունվարի 6, 1984(1984-01-06), Sea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և կատակերգու։ Կարիերայի սկզբնական շրջանում նա Big Gay Sketch Show (2006-2010) սքեթչ-շուի դերասանական կազմի կանոնավոր անդամ էր, մասնակցում էր նաև այլ կատակերգական ծրագրերի։ 2012 թվականին ՄաքՔիննոնը որպես կանացի դերերի կատարող միացել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուին․ արդյունքում քննադատների կարծիքով նա Թինա Ֆեյի, Էմի Փոլերի և Քրիսթեն Ուիգի հաջորդն է։

Կարիերան

ՄաքՔիննոնը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» պատմության մեջ է մտել՝ կանոնավոր դերասանական կազմում առաջին բացահայտ լեսբին լինելով։ 2014 թվականին ելույթը շոում նրան բերել է անվանակարգ «Էմմի» մրցանակաբաշխությունում՝«Կատակերգական հեռուստերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում։ 2016 թվականին ՄաքՔիննոնը շահել է մրցանակ։

2015 թվականի հունվարին ՄաքՔիննոնը ռեժիսոր Փոլ Ֆիգանի «Ուրվականների որսորդները» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև Մելիսա Մաքքարթին, Քրիստեն Ուիգը և Լեսլի Ջոնսը, ստացել է կենտրոնական դերերից մեկը։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2016 թվականի հուլիսի 22-ին։

2016 թվականի երկրորդ կեսին լայն ճանաչում է ստացել՝ Հիլարի Քլինթոնի դերը կատարելով «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում՝ նվիրված ԱՄՆ-ում նախընտրական բանավեճերին (դերասան Ալեք Բոլդուինի հետ, որը խաղում էր Դոնալդ Թրամփի դերը)։

Անձնական կյանք

ՄաքՔինոնը բացահայտ լեսբի է։

Ֆիլմագրություն

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանուցումներ
2012 Իմ ամենալավ օրը My Best Day Հիսեր Ashland Independent Film Festival Award լավագույն դերասանական կազմի համար
2014 Կյանքի ընկերներ Life Partners Թրեյսի
2015 Քույրեր Sisters
2016 Angry Birds (մուլտֆիլմ) The Angry Birds Movie Ստելլա հնչյունավորում
Փնտրելով Դորիին Finding Dory Ինես հնչյունավորում
Ուրվականների որսորդներ Ghostbusters Ջիլիան Հոլցման
Ոգեշնչողները Masterminds Ջանդիս
Ամանորյա կորպորատիվ Office Christmas Party Մերի
2017 Ծանր գիշեր Rough Night Փիփա
Քոլեջի ընկերներ Friends from College Շոնա
2019 Երեկ Yesterday Դեբրա Համեր
Սկանդալ Bombshell Ջես Քար

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ ՄաքՔիննոն» հոդվածին։