Քայլի Ջեններ

Քայլի Ջեններ
անգլ.՝ Kylie Jenner
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1997(1997-08-10) (26 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍիերա Կանյոն դպրոց և Laurel Springs School?
Մասնագիտությունմոդել, գործարար, նորաձևության դիզայներ, անվանի անձ, ինֆլյուենսեր, ձեռնարկատեր և հավաքորդ
Ծնողներհայր՝ Քեյթլին Ջեններ, մայր՝ Քրիս Ջեններ
ԵրեխաներVeronica? և Aire Webster?
Կայքkyliejenner.com
Ստորագրություն
Изображение автографа
 Kylie Jenner Վիքիպահեստում

Քայլի Ջեններ (անգլ.՝ Kylie Jenner), օգոստոսի 10, 1997(1997-08-10), Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դեմք և մոդել։ 2018 թվականին 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը։ Նա Քեյթլին Ջենների (նախկինում Բրյուս Ջեններ) և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդն և Բրոուդի Ջեններներ։

Կարիերա

Նա 2012 թվականից անցել է ուսման տան պայմաններում։ Իր մոդելային գործունեությունը նա սկսել է՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը և նկարահանվելով մի շարք ամսագրերում։ Նա նաև մի ընկերության մոդել էր, որի տնօրենն էր իր բարեկամ Նատաշան։

2011 թվականին Քայլին մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։ 2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն։

2014 թվականի մայիսի վերջին հրատարակվել է քույրերի գիրքը՝ «Rebels: City of Indra» անունով։ Նույն տարվա հունիսի Քայլին և Քենդալը վարել են Կանադայում անցկացված Much Music Video Awards մրցանակաբաշխությունը։

2015 թվականի վերջերին ստեղծել է իր սեփական Kylie Cosmetics կոսմետիկան։ Առաջին հավաքածուն վաճառվել է 30 վայրկյանում։ Դրանից հետո Քայլին սկսել է ընդլայնել իր կոսմետիկայի ճյուղը։ 2018 թվականի կեսերին նրա եկամուտը գնահատվել է 900 մլն դոլար։

Քայլին հաջողությամբ վարում է Instagram-ի իր էջը և 2018 թվականին գլխավորել է Instagram-ի ամենաթանկ աստղերի ցանկը (Instagram Rich List 2018): Նրա Instagram-յան էջի գովազդի համար գովազդատուն պետք է վճարի 1 մլն դոլար։

2019 թվականի մայիսի 10-ին հայտնի է դարձել, որ թողարկվելու է Kylie Skin կոսմետիկան, որի շնորհանդեսը կայացել է 2019 թվականի մայիսի 22-ին։

2020 թվականի մայիսին Coty կոսմետիկական ընկերությունը Ջեններից գնել է նրա ընկերության 51 տոկոս բաժնետոմսը՝ 600 մլն դոլարով։ Այն բանից հետո, երբ Coty ընկերությունն աուդիտ է անցկացրել, տեղեկություններ են հրապարակվել, որ Քայլի Ջենները մի քանի տարի գերագնահատել է սեփական բիզնեսի մասշտաբները, և նա իր միջոցների զգալի մասը ստացել է հենց Coty-ի հետ գործարքի շնորհիվ։ Այս տեղեկության հրապարակումից հետո Forbes-ը Ջեններին հանել է միլիարդատերերի շարքից՝ վերահաշվելով նրա ֆինանսական ցուցանիշները։

Անձնական կյանք

2013 թվականին հանդիպել է ամերիկացի դերասան, պարող, ռեպ երգող Ջեյդեն Սմիթի հետ։ 2014 թվականից մինչև 2017 թվականը հանդիպել է ռեփեր Tyga-ի հետ։ 2017 թվականի ապրիլին Ջեններին առաջին անգամ տեսել են Թրևիս Սքոթի հետ։ 2018 թվականի փետրվարի 1-ին նրանք ունեցել են դուստր՝ Սթորմի Վեբսթերը (անգլ.՝ англ. Stormi Webster): 2019 թվականին Թրևիս Սքոթը և Քայլի Ջենները բաժանվել են։ 2020 թվականի սկզբին TMZ աղբյուրը հայտարարել է մոտ ժամանակներս աստղային զույգի վերամիավորման մասին։ 2021 թվավականի սեպտեմբերի 7-ին Ջենները հայտնել է,որ ինքը և Սքոթը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Երեխան ծնվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, սկզբում անվանվել՝ Wolf Webster, իսկ հետո՝ Aire Webster։

Հարաբերությունները Ջորդին Վուդսի հետ

2012 թվականին Ջեները և Ջորդին Վուդսը հանդիպեցին իրենց ընդհանուր ընկերոջ՝ Ջեյդեն Սմիթի՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի և դերասանուհի Ջադա Փինկեթ Սմիթի որդու միջոցով։ Նրանք երկար տարիներ մտերիմ ընկերներ էին, և Վուդսը հայտնվեց Ջեներների 2017 թվականի ռեալիթի հեռուստաշոուում՝ Քայլիի կյանքը և Ջենների՝ 2018 թվականի հղիության տեսահոլովակում։ 2018 թվականի սեպտեմբերին Kylie Cosmetics-ը թողարկեց Kylie x Jordyn հավաքածուն, որը երկու ընկերների համագործակցությունն էր։Նրանց ընկերությունն ավարտվել է 2019 թվականին Վուդսի դավաճանության պատճառով Թրիստան Թոմփսոնի հետ, ով Ջեների խորթ քրոջ՝ Քլոյի Քարդաշյանի նշանածն էր։ Ջենները դադարեցրեց իր Վուդս անունով հավաքածուն՝ նվազեցնելով գինը՝ մնացած ապրանքները վերացնելու համար։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-այժմ ս Քարդաշյանների ընտանիքը Keeping Up with the Kardashians մարմնավորել է ինքն իրեն
2008 ս E! Հոլիվուդյան ճշմարիտ պատմությունը E! True Hollywood Story կամեո
2009-2010 ս Քորթնին և Քլոյին Մայամիում Kourtney and Khloé Take Miami կամեո
2011-2012 ս Քլոյի և Լամար Khloé & Lamar կամեո
2013 ս Քորթնին և Քիմը Մայամիում Kourtney and Kim Take Miami կամեո
2017-2017 ս Քայլիի կյանքը Life of Kylie մարմնավորել է ինքն իրեն

Մրցանակներ և անվանակարգեր

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2013
Teen Choice Awards Ռեալիթի շոուի կին աստղ
(Քարդաշյանների ընտանիքը)
Հաղթանակ
2014
Ռեալիթի շոուի կին աստղ
(Քարդաշյանների ընտանիքը)
Առաջադրված
2015
Լավագույն ինսթագրամեր Առաջադրված
Լավագույն սելֆի Առաջադրված
2016 Shorty Awards Տարվա սնեփչաթ Առաջադրված
2017 Տարվա աստղ Առաջադրված
Teen Choice Awards Լավագույն ինսթագրամեր Առաջադրված
Լավագույն սնեփչաթ Առաջադրված
2019 Համացանցի աստղ Առաջադրված

Բարեգործություն

2017թ Ջենները բացել է eBay հաշիվ, որտեղ նա աճուրդի է հանում հին հագուստները՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համար գումար հավաքելու համար։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://hedendaagsesieraden.nl/2024/04/06/kylie-jenner/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Introducing Caitlyn Jenner
  6. https://www.eonline.com/news/1116955/kylie-jenner-shares-intimate-details-on-stormi-s-birth-ahead-of-her-2nd-birthday
  7. https://people.com/parents/kylie-jenner-baby-boy-new-name-aire/
  8. https://ria.ru/20190305/1551571175.html
  9. Passalaqua, Holly (2015 թ․ հուլիսի 21). «Kylie Jenner Graduates High School—Check Out Her Tweets!». E! News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  10. Rothman, Michael (2015 թ․ հուլիսի 24). «Inside Kylie Jenner's High School Graduation». ABC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  11. Keltner de Valle, Jane. «Growing-up Kardashian; Kendall and Kylie Jenner». Teen Vogue. Advance Publications. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  12. «PacSun Launches Premier "Kendall & Kylie" Collection Nationwide». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  13. Kaufman, Amy (2014 թ․ հուլիսի 1). «For Maya Sloan, ghostwriting Jenners' YA book just part of fiction fun». Los Angeles Times. Tribune Publishing. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  14. «Kendall and Kylie Jenner are your co-hosts for the 2014 MMVAs!». Muchmusic.com. Bell Media. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  15. «Instagram Rich List 2018 - Hopper HQ» (անգլերեն). Hopper Instagram Scheduler. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «Названы самые «дорогие» звезды Instagram». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «Kylie Jenner Adds Another Business to Mega-Successful Empire» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  18. ««Годами раздувала масштаб своего бизнеса»: Forbes лишил Кайли Дженнер статуса миллиардера» (ռուսերեն). www.forbes.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  19. «How Did Kylie Jenner & Jordyn Woods Meet? Another Famous Family Was Involved». Bustle (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  20. Otterson, Joe (2017 թ․ ապրիլի 10). «Kylie Jenner Spinoff Series 'Life of Kylie' Gets Greenlight at E!». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  21. Nast, Condé (2018 թ․ սեպտեմբերի 15). «The Highly Anticipated Kylie Cosmetics x Jordyn Woods Makeup Collection Is Finally Here». Allure (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  22. https://www.facebook.com/peoplemag. «Jordyn Woods Is Done Apologizing for Tristan Thompson Scandal: 'She Said What She Had to Say'». Peoplemag (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  23. «Kylie Jenner Just Cut the Price of Her Jordyn Woods-Named Lip Kit Amid the Cheating Drama». ELLE (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 21. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Complete list of Teen Choice 2013 Awards winners». Los Angeles Times. Tribune Publishing. 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  25. Nordyke, Kimberly (2014 թ․ օգոստոսի 10). «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  26. Johnson, Zach (2015 թ․ հուլիսի 8). «Teen Choice Awards 2015 Nominees: Wave 2 Revealed!». E! Online. NBCUniversal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  27. «8TH ANNUAL INFLUENCER NOMINEES». Shortyawards. Shortyawards. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. «THE NINTH ANNUAL SHORTY AWARDS INFLUENCER NOMINEES». Shortyawards. Shortyawards. 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  29. 29,0 29,1 «Teen Choice Awards 2017: 'Riverdale,' Fifth Harmony Shut Out Competition». variety. variety.com. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  30. «Cosmopolitan (magazine)» (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլի Ջեններ» հոդվածին։