Փրկարարներն Ավստրալիայում

Փրկարարներն Ավստրալիայում
անգլ.՝ The Rescuers Down Under
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրքրեական ֆիլմ, հումորային դրամա, ավանդական մուլտֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և արկածային ֆիլմ
ԿերպարներBernard?, Bianca?, Wilbur?, Jake?, Cody?, Percival McLeach?, Rescue Aid Society?, Frank?, Krebbs?, Joanna?, Chairmouse?, Dr. Mouse?, Red?, Baitmouse?, François?, Faloo?, Cody's mother?, Nurse Mouse? և Marahute?
Գործողության վայրԱվստրալիա, Նյու Յորք և Outback?
Դարաշրջան20-րդ դար
Հորինված երկիրDisney's The Rescuers universe?
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Դիսնեի Վերածնունդ
ՌեժիսորHendel Butoy? և Մայք Գեբրիել
ՍցենարիստՔերի Քիրքպատրիկ, Ջո Ռենֆթ, Jim Cox? և Byron Simpson?
ՀնչյունավորումԲոբ Նյուհարթ, Էվա Գաբոր, Ջոն Քենդի, Տրիստան Ռոջերս, Ադամ Ռայեն, Ջորջ Քեմբել Սքոթ, Ֆրենկ Ուելքեր, Ուեյն Ռոբսոն, Ռասսի Թեյլոր, Բեռնարդ Ֆոքս, Դուգլաս Սիլ, Փիթեր Ֆերթ, Էդ Ջիլբերթ, Բիլլի Բարթի, Carla Meyer? և Փիթեր Գրինվուդ
ՊրոդյուսերԹոմաս Շումախեր
Գործադիր պրոդյուսերKathleen Gavin? և Սարա ՄակԱրթուր
ԵրաժշտությունԲրյուս Բրոթոն, Joe Bennett?, Jimmy Denton?, Էնդրյու Բարտոն Պատերսոն և Marie Cowan?
ԽմբագիրՄայքլ Քելլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios, Walt Disney Pictures և Silver Screen Partners IV
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն74 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Դիսնեի Վերածնունդ
ՊրիկվելՓրկարարները
Թվականնոյեմբերի 16, 1990
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե30 000 000 $
Շահույթ27 931 461 $
movies.disney.com/the-rescuers-down-under(անգլ.)

«Փրկարարներն Ավստրալիայում» (անգլ.՝ «The Rescuers Down Under»), Ուոլթ Դիսնեյ ստուդիայի կողմից նկարահանված մուլտֆիլմ, որը հանդիսանում է «Փրկարարներ» (1977) մուլտֆիլմի շարունակությունը և նաև իր առաջին անիմացիոն շարունակությունը։ Մուլտֆիլմում նկարահանվել են Բոբ Նյուխարտ, Եվա Գաբոր, Ջոն Քենեդի, Տրիստան Ռոջերս, Ադամ Ռայեն, Ջորջ Կեմբել Սկոտ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1990 թվականի նոյեմբերին։

Սյուժե

Ավստրալիայի հեռվում, անսահման և անկանխատեսելի տափաստաններից մեկում Կոդի անունով մի տղա ընկերացավ մեծ ոսկե արծվամայրի հետ։ Երբ մինչև այդ անխղճորեն արծվին սպանած որսագողը որոշում է բռնել արծվամորը, Կոդին սկսում է պաշտպանել արծվամորը, սակայն նա ընկանում է ծուղակը։ Բայց այն մուկը, որին տղան հանել էր թակարդից, օգնում է տղային և նրան օգնության ազդանշան ուղարկում, որին արձագանքում են երկու ամենահամարձակ մկները՝ Բեռնարդը և Բյանկան։ Շտապելով օգնության իր ուրախ ընկերոջ թևերին, այս երկու սուպեր գործակալները պատրաստվում են կատարել իրենց վտանգավոր առաքելությունը։

Դերերը հնչյունավորեցին

  • Բեռնարդ — Բոբ Նյուխարտ
  • Միսս Բյանկա — Եվա Գաբոր
  • Վիլբուռ — Ջոն Քենեդի
  • Ջեյկ — Տրիստան Ռոջերս
  • Կոդի — Ադամ Ռայեն
  • Ֆրենկ — Ուեյն Ռոբսոն
  • Պեռսիվալ Մակլիչ — Սկոտ Ջորջ Կեմբել

Ռուսական հնչյունավորում

  • Բորիս Տոկարև — Բեռնարդ
  • Աննա Կամենկովա — Միսս Բյանկա
  • Ալեքսեյ Կոլգան — Վիլբուռ
  • Ալեքսանդր Կովրիժնիխ — Ջեյկ
  • Թոմաս Շլեկկեր — Կոդի
  • Ալեքսանդր Նովիկով — Պերսիվալ Մակլիչ
  • Բորիս Կլյուև — նախագահ
  • Իգոր Յասուլովիչ — բժիշկ-մուկ
  • Նիկիտա Պրոզորավսկի — ուտիճ Ֆրանսուա
  • Բորիս Շուվալով — Ֆրենկ
  • Ալեքսանդր Լենկով — Կոալա Կրեբս
  • Եկատիրինա Կորաբելնիկ — Կոֆիի մայրը
  • Ստաս Պիեխա — Կենգուրու Ռեդ
  • Ալեքսանդր Ռիժկով — հեռագրիչ-մուկ/երկրորդ ուտիճ
  • Յուրի Դերկաչ — կարդում է ֆիլմի անվանումը

Հեռուստացուցադրում

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում Disney հեռուստաալիքով։ Այն նաև ցուցադրվել է մասնավորապես ABC հեռուստաալիքով։ Մեծ Բրիտանիայում էլ հեռուստադիտողին է ներկայացրել BBC-ին։

Հետաքրքիր փաստեր

  • Սա պատմության մեջ առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է, որտեղ անիմացիան և հետին պլանը կազմվել են ձեռքով (չնայած որոշ ֆոներ եռաչափ էին)։
  • Մտածված էր նաև երրորդ մասը, որը պետք է դուրս գար 1996 թվականին, բայց Եվա Գաբորիի մահը` 1995 թվականին, խափանեց բոլոր պլանները։
  • Միսս Բյանկային նման մկնիկին կարող էք հանդիպել նաև «Չիպը և Դեյլը գալլիս են օգնության» մուլտֆիլմում «Կոշիկի և այսբերգի» տեսարաններում։
  • Ինչպես առաջին մուլտֆիլմում, այնպես էլ այստեղ, ի հայտ եկան կոկորդիլոսները։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրկարարներն Ավստրալիայում» հոդվածին։