Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ

Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումՏոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ
ՏեղագրությունՏոտենհեմ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված2018
Անվանված էՏոտենհեմ Հոտսպուր
Բացված2018
ԿառուցողMace?
ՃարտարապետPopulous
ՍեփականատերՏոտենհեմ Հոտսպուր
ԳործաղեկավարՏոտենհեմ Հոտսպուր
Տարողություն62 062 Նստարան
Տնային թիմՏոտենհեմ Հոտսպուր
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?
Կայքnew-stadium.tottenhamhotspur.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Tottenham Hotspur Stadium Վիքիպահեստում

Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ Հոտսպուր ֆուտբոլային ակումբի կառուցվող մարզադաշտ Հյուսիսային Լոնդոնում։ Նախատեսված է մարզադաշտում ունենալ 62,062 նստատեղ, որով այն կլինի Անգլիայի Պրեմիեր Լիգայի երրորդ ամենամեծ մարզադաշտը՝ Օլդ Թրաֆորդից և Օլիմպիական մարզադաշտից հետո։ Այն իրենից կներկայացնի բազմաֆունկցիոնալ մազրադաշտ, որը ֆուտբոլային խաղերից բացի կարող է ընդունել նաև ամերիկյան ֆուտբոլի խաղեր և համերգային միջոցառումներ։

Մարզադաշտի կառուցումը «Northumberland» զարգացման ծրագրի առանցքային շինարարությունն է։ Նախագիծն իրականանում է արդեն քանդված Ուայթ Հարթ Լեյն մարզադաշտի տեղում։ Նախագծի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հետաձգվել է նոր մարզադաշտի կառուցումը։ Շինարարական աշխատանքները սկսել են 2015 թվականին։

Տրանսպորտ

Մարզադաշտը հասանելի է Լոնդոնի վերգետնյա և ստորգետնյա մետրոների, ինչպես նաև ազգային երկաթգծի Seven Sisters, Tottenham Hale, Northumberland Park և White Hart Lane կայարաններով։ Ամենամոտը Ուայթ Հարթ Լեյն կայարանն է, որը վերակառուցվում է։

Մարզադաշտի հարևանությամբ անցնում են նաև քաղաքային ավտոբուսներ։ Խաղերի օրերին լրացուցիչ երթուղիներ են գործում դեպի մարզադաշտ։

Ծանոթագրություններ

  1. «New Tottenham stadium will be called the 'Tottenham Hotspur Stadium' if club starts season without naming-rights deal». Tuesday 27 February 2018 11:25. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Transport». Tottenham Hotspur. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ