Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստրոմայ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Փոլ Վան Հավեր |
Ծնվել է | մարտի 12, 1985 (39 տարեկան) Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա |
Երկիր | Բելգիա, Բրյուսել |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Because Music և Mosaert? |
Պարգևներ | |
Կայք | stromae.net |
Stromae Վիքիպահեստում |
Փոլ Վան Հավեր (ֆրանսերեն՝ Paul Van Haver, մարտի 12, 1985, Բրյուսել), ավելի հայտնի որպես Stromae (Ստրոմայ), ռուանդական ծագումով հայտնի բելգիացի երգիչ, ռեփեր, երգահան և պրոդյուսեր։
2002 թվականին Փոլը ներկայանում է Opmaestro անունով, սակայն այնուհետև փոխում է իր բեմական անունը որպես Stromae, որը ֆրանսիական ժարգոնով նշանակում է մաեստրո։
Փոլը ծնվել է աղքատ ռուանդական ընտանիքում։ Նրա հայրը թողնում է ընտանիքը և 1994 թվականին զոհվում է Ռուանդայի Ցեղասպանությունում։ Նրա մայրը մեծ դեր է ունեցել իր երաժշտական տաղանդի առաջացման գործում։ 11 տարեկանում Փոլը սովորում է թմբուկ նվագել «L'académie musicale de jette»-ում։ 2005 թվականին նա վերջնականապես որոշում է, որ պետք է շարունակի իր կարիերան հիփ հոփ ժանրում։ 18 տարեկանում փոլը ռեփեր JEDI-ի հետ խումբ է ստեղծում, որը սակայն երկար չի գոյատևում։ Չնայած դրան՝ դա օգնեց նրան իր ապագա կարիերայի սկիզբը դնելուն։
2006 թվականին Փոլը իր մասնակցությունն է ունենում Hip-hop Family-ին, իսկ մեկ տարի անց Juste Debout Benelux-ին։
2008 թվականին նա ձայնագրում է երգ Մելիսսա Էմի հետ, որը կոչվում է «Cette fois interprété»:
2009 թվականին ձայնագրում է իր «Alors on danse» սինգլը, որը շուտով լուրջ հաջողություններ է ունենում եվրոպական հիթ շքերթներում։ Այն վաճառքի քանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի հիթ շքերթներում։
2010 թվականի հունիսին նա թողարկում է իր «Cheese» դեբյուտային ստուդիական ալբոմը։ Նրա «Racine carrée» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը լույս է տեսնում 2013-ի օգոստոսին։