Սեմ Լևինսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | ACES Educational Center for the Arts? |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և երգերի հեղինակ |
Ծնողներ | հայր՝ Բարրի Լևինսոն |
Sam Levinson Վիքիպահեստում |
Սեմյուել Լևինսոն (անգլ.՝ Samuel Levinson; հունվարի 8, 1985, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ֆիլմերի հեղինակ։
Լևինսոնը Դայա Ռոդսի և հեղինակ/ռեժիսոր/դերասան Բարի Լևինսոնի որդին է։ Նա հրեական ծագում ունի։
Լևինսոնն ասել է, որ չորս տարի դերասանական մեթոդ է ուսուցանել։
Լևինսոնը կատարել է իր դերասանական դեբյուտը 1992 թվականի «Խաղալիքներ» ֆիլմում իր եղբոր՝ Ջեքի հետ միասին։ Հետագայում նա նաև հայտնվել է «Ավազակներ» և «Ի՞նչ նոր կատարվեց» ֆիլմերում։ 2009 թվականին նա կատարել է Փիթեր Թոմփսոնի դերը «Սթոիք» ֆիլմում։
2011 թվականին Լևինսոնը հաղթել է Ուոլդո Սոլթի մրցանակը Սանդենս կինոփառատոնում իր դեբյուտային ռեժիսորական ֆիլմի՝ «Ուրիշ երջանիկ օր»-ի սցենարի համար։
Լևինսոնն իր հոր՝ Բարի Լևինսոնի հետ համահեղինակել է 2017 թվականի «Ստերի կախարդը» հեռուստաֆիլմը։ Ֆիլմը Բերնի Մեյդոֆի մասին է, որի դերը կատարել է Ռոբերտ դե Նիրոն։
2018 թվականին Լևինսոնը դարձել է «Մարդասպանների ազգ» ֆիլմի ռեժիսորը և հեղինակը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի Սանդեսի կինոփառատոնին։
2019 թվականի հունիսին Լևինսոնի HBO հեռուստասերիալը՝ «Էյֆորիա»-ն, որը հիմնված է նույնանուն իսրայելական սերիալի վրա, եթեր է թողարկվել։ Սերիալն ուշագրավ էր այն բանով, որ այն ներկայացնում էր թմրամոլության և սեռականության դեմ պայքարող դեռահասների կոպիտ և գրաֆիկական պատկերը։
2008-ից 2011 թվականների Լևինսոնը հանդիպել է դերասանուհի Էլեն Բարքինի հետ։
Լևինսոնն ամուսնացած է Էշլի Լենթ Լևինսոնի հետ։ Նրանք որդի ունեն։
Լևինսոնը պատմել է թմրանյութերի դեմ պայքարի մասին իր դեռահասական և երիտասարդական տարիներին։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
1992 | Խաղալիքներ | Toys | Ռազմական սենյակի խաղացող | Դերասան |
2001 | Ավազակներ | Bandits | Բիլի Սաունդերս | Դերասան |
2008 | Ինչ նոր կատարվեց | What Just Happened | Կարլ | Դերասան |
2009 | Սթոիք | Stoic | Փիթեր Թոմփսոն | Դերասան |
2010 | Գործողություն․ Խաղի ավարտ | Operation: Endgame | Սցենար | |
2011 | Ուրիշ երջանիկ օր | Another Happy Day | Հեղինակ, ռեժիսոր | |
2017 | Ստերի կախարդը | The Wizard of Lies | Սցենար (Բարի Լևինսոնի հետ համահեղինակությամբ) | |
2018 | Մարդասպանների ազգ | Assassination Nation | Հեղինակ, ռեժիսոր | |
2019 | Էյֆորիա | Euphoria | Ստեղծող/շոուրաներ, գործադիր պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր | |
2020 | Խոր ջուր | Deep Water | Սցենար | |
TBA | Կնոջ մասեր | Pieces of a Woman | Գործադիր պրոդյուսեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Լևինսոն» հոդվածին։ |
|