Ռեմի Մա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Reminisce Smith |
Նաև հայտնի է որպես | Remy Ma |
Ծնվել է | մայիսի 30, 1980 (43 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Իսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | պետական ծառայող, ռեփեր և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Շուը Շոթ, Տեռոր Սքուադ, SRC Ռեքորդս, Յունիվերսալ Ռեքորդս, Ռեմինինս, Կապիտոլ |
Կրթություն | Կադիս |
Կապված | Բիգ Փան, Թոնի Սանշայն, Քյուբն Լինք, Պապուս, Ֆրենչ Մոնտանա, Ֆետ Ջո, Շոննա, Ջեքի-Օ |
Ամուսին | Պապոոզ |
Կայք | remy-ma.com |
Remy Ma Վիքիպահեստում |
Ռեմինիսք Մակին (անգլ.՝ Remy Ma, մայիսի 30, 1980, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի է որպես Ռեմի Մա (նախկինում Ռեմին Մարտին), Գրեմմի մրցանակի հավակնորդ ամերիկացի ռեփեր է և Ֆեթ Ջոյի «Տեռոր սքուադ» ռեփ թիմի անդամ։ Ման ևս խմբի հետ կատարել է հայտնի «Lean Back» հիթը, իրենց երկրորդ`«True Story» ալբոմից եւ M.O.P.-ի «Ante Up (ռեմիքս)»-ից։ Նրա դեբյուտային սոլո-ալբոմը` «Կա ինչ-որ բան Ռեմիի մասին. հիմնված իրական պատմության վրա», թողարվել է 2006 թ.-ի փետրվարի 7-ին։
Նա հաղթել է երկու Vibe մրցանակ, երկու Source մրցանակ, մեկ BET մրցանակ լավագույն Կանացի Հիփ-Հոփ կատեգորիայում, ներկայացված լինելով այս կատեգորիայի երեք անվանակարգերում։ Ռեմին նշել է Բիգ Փանիշերին եւ Ռոքսաննա Շանթին, որպես իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած երգիչների :
2007 թվականին Ռեմին մեղավոր է ճանաչվել դիտավորյալ հարձակման համար, այն բանից հետո, երբ կրակել է իր խմբի անդամներից մեկին, և դատապարտվել է ութ տարվա ազատազրկման Բեդֆորդ Հիլլզի կանանց գաղութում։ Նա պարտվել է 2011 թվականին ներկայացրած բողոքարկման դիմումը և ազատ է արձակվել համաներմամբ 2014 թ. օգոստոսի 1-ին։
2011 թ.-ին, Ռեմի Մայի երաժշտությունը հնչել և քննարկվել է Black Lifestyle in Japan փաստագրական ֆիլմում, որտեղ նա նշվել է, որպես ոճային և առանձնացվել է, որպես Ճապոնիայում երիտասարդ կանանց կողմից ամենից հաճախակի լսվող հիփ-հոփ երաժիշտներից մեկը։ 2015 թ.-ին Ռեմի Ման միացել է VH1-ի Love & Hip Hop: New York ռեալիթի շոուի 6-րդ սեզոնի դերասանական կազմին։ Նա երկու անգամ առաջադրվել է Գրեմմի-ի իր 2016 թ.-ի "All the Way Up" սինգլի համար։
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն); Unknown parameter |class=
ignored (օգնություն)
{{cite news}}
: More than one of |work=
and |newspaper=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմի Մա» հոդվածին։ |
|