Ջեյմի Վարդի անգլ.՝ Jamie Vardy |
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Ջեյմի Ռիչարդ Վարդի |
---|
Ազգությունը |
Անգլիացի |
---|
Քաղաքացիությունը |
Անգլիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
նոյեմբերի 1, 1987 (36 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Շեֆիլդ, Անգլիա |
---|
Հասակ |
178 |
---|
Քաշ |
76 կիլոգրամ |
---|
Դիրք |
Հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Լեսթեր Սիթի |
---|
Համար |
9 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
2002
|
Շեֆիլդ Ուենսդի
|
2003-2007
|
Սթոքբրիջ
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2007-2010
|
Սթոքրիջ
|
107 (66)
|
2010-2011
|
Գալիֆակս Թաուն
|
41 (29)
|
2011-2012
|
Ֆլիդվուդ
|
36 (31)
|
2012-
|
Լեսթեր Սիթի
|
109 (37)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջեյմի Ռիչարդ Վարդի (անգլ.՝ Jamie Richard Vardy, հունվարի 11, 1987(1987-01-11), Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)։ Անգլիացի ֆուտբոլիստ, Լեսթեր Սիթիի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
Ցածր դիվիզիոններ
Վարդին սկսել է կարիերան Շեֆիլդ Ուենսդի ՖԱ-ի ակադեմիայից։ Փոքր հասակից խաղացել է հարձակման գծում։ 16 տարեկան հասակումն նա դուրս է մնացել թիմից ցածր հասակի պատճառով։ 1 տարվա ընդմիջումից հետո Վարդին որոշեց վերադառնալ ֆուտբոլ և սկսեց խաղալ Անգլիայի 8-րդ դիվիզիոնի Սթոքբրիջ թիմում։ 3 տարի երիտասարդական թիմում խաղալուց հետո նա հաստատվեց առաջին թիմում։ 20 տարեկան հասակում նա սկսեց ելույթները թիմի կազմում և դարձավ հարձակման առաջատարը։ Դրանից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել «Գալիֆակս Թաուն» ակումբի սկաուտները, որտեղ էլ որ հետագայում տեղափոխվեց Վարդին։ Թիմում նա անցկացրեց 1 տարի, սակայն դա էլ բավական եղավ, որ նրանով սկսեց հետաքրքրվել Ֆլիթվուդ Թաունը։ Իր նոր թիմի կազմում նույնպես անցկացրեց 1 և բավական հաջող մրցաշրջան։
2012 թվականին չեմպիոնշիփի ներկայացուցիչ Լեսթեր Սիթին կայացրեց իր պատմության ամենաթանկ տրանսֆերը, 1 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելով Վարդիին։ Պռոֆեսիոնալ կարիերայի առաջին սեզոնը այդքան էլ հաջող չստացվեց, նա հեղինակեց ընդամենը 5 գնդակ։ Արդեն մոտենում էր կարիերան ավարտելու պահը, սակայն թիմի մարզիչ Նաջել Պիրսոնը համոզեց նրան մնալ թիմում։ Հաջորդ մրցաշրջանում նա համեմատաբար լավ սկսեց, 16 խաղում հեղինակելով 8 գնդակ։ Դրանից հետո Լեսթերը դուրս եկավ բարձրագույն խումբ։ Դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 1-ին, Արսենալի դեմ խաղում, իսկ առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 21-ին Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակեց 5 գնդակ, կատարեց 10 գոլային փոխանցում անցկացրած 34 խաղերում։
2015-16 թվականի մրցաշրջանը նա սկսեց Սանդերլենդի դեմ խաղում, դարպասի գրավումով, որտեղԼեսթերը հաղթեց 4-2 հաշվով։ 2 «չոր» խաղ անկացնելուց հետո, նա դարձավ 9 անընդմեջ գոլի հեղինակ։ Դրանց հետո նրան սկսեցին համեմատել Ռուդ վան Նիստելռոյի հետ։
Միջազգային Կարիերա
Իր առաջին հրավերը հավաքականից Վարդին ստացավ 2015 թվականի մայիսի 21-ին իռլանդացիների և սլովենացիների դեմ խաղից առաջ։ Դեբյուտը նշեց հունիսի 7-ին Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։
Վարդիի խաղերը հավաքականի կազմում
Վարդիի խաղերը և գոլերը հավաքականի կազմում
|
№
|
Օր
|
Հանդիպման վայր
|
Մրցակից
|
Հաշիվ
|
Վարդիի գոլեր
|
Մրցույթ
|
1
|
Հունիսի 7 2015
|
Ավիվա Ստադիոն, Դուբլին
|
Իռլանդիա
|
0:0
|
-
|
Ընկերական հանդիպում
|
2
|
Սեպտեմբերի 5 2015
|
Օլիմպիական Ստադիոն, Սերավալե
|
Սան Մարինո
|
6:0
|
-
|
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ
|
3
|
Հոկտեմբերի 9 2015
|
Ուեմբլի
|
Էստոնիա
|
2:0
|
-
|
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ
|
4
|
Հոկտեմբերի 12 2015
|
ЛФФ
|
Լիտվա
|
3:0
|
-
|
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ
|
Ընդհանուր։ 4 խաղ/ 0 գնդակ; 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
Ձեռքբերուներ
Ակումբային
Ֆլիթվուդ Թաուն
- Ազգային կոնֆերեցիայի հաղթող 2011/11
Լեսթեր Սիթի
- Անգլիայի Լիգայի հաղթող 2013/14
Անձնական
- Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող- հոկտեմբեր 2015
- «Ոսկե խաղակոշիկ» Պրեմիերր Լիգայում հեղինակած 10 գոլի համար- 2015/16
- Ազգային կոնֆերեցիայի լավագույն ռմբարկու- 2011/12
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|