Ջավեդ Քարիմ | |
Կրթություն՝ | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Կենտրոնական ավագ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, ուսանող, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 28, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Կայք՝ | jawed.com |
Ջավեդ Քարիմ (բենգալերեն՝ Pablo Barrera, հոկտեմբերի 28, 1979, Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա), ամերիկացի գործարար, YouTube ծառայության ստեղծողներից մեկը, ավելի վաղ ներդրում է ունեցել «PayPal» վճարային համակարգի ծառայությունների մշակման գործում։
Ծնվել է Մերզեբուրգում (ԳԴՀ)` գերմանուհու և բանգլադեշցի ներգաղթյալի ընտանիքում, բայց դեռ վաղ մանկությունից ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և մեծացել Նոյսում։ 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ Քարիմն ավարտել է Մինեսոտայի կենտրոնական դպրոցը և ընդունվել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, սակայն, աշխատանքի անցնելով PayPal-ում, չի ավարտել այն, թեև 2004 թվականին, ի վերջո, ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան։
2005 թվականին Չադ Հերլիի և Սթիվ Չենի հետ համատեղ հիմնադրել է ՅուԹյուբը։ Կայքի առաջին տեսահոլովակը ներբեռնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Դա jawed օգտատիրոջ առաջին հոլովակն էր, նա 2008 թվականին ուներ 44 տեսանյութ, իսկ այժմ մնացած միակ տեսանյութը իր առաջին տեսանյութն է։ Հետագայում ընդունվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ասպիրանտուրա։ ՅուԹյուբի վաճառքի ժամանակ Գուգլը 137443 բաժնետոմս է ստացել։ Նրա մայրը Մինեսոտայի համալսարանում կենսաքիմիայի պրոֆեսոր է։
Այսպես կոչված «PayPal մաֆիա»-ի ներդրողների և գործարարների ոչ ֆորմալ միավորման անդամ է, «PayPal»-ում աշխատել է մինչև 2002 թվականի «EBay»-ի կլանումը։