Ջամալ Խաշոգջի արաբ․՝ جمال خاشقجي | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1958 |
Ծննդավայր | Մադինա, Սաուդյան Արաբիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 2, 2018 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Consulate General of Saudi Arabia in Istanbul, Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական հրապարակախոս |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Կրթություն | Ինդիանայի պետական համալսարան, Ինդիանայի համալսարան և Վիկտորիա քոլեջ |
Աշխատավայր | Վաշինգտոն Փոստ և Al-Watan? |
Պարգևներ | |
Ամուսին | Rawia Khashoggi? |
Զավակներ | Razan Khashoggi?, Salah Khashoggi?, Noha Khashoggi? և Abdullah Khashoggi? |
Ազգականներ | Ադնան Խաշոգգի և Դոդի ալ-Ֆայեդ |
Կայք | jamalkhashoggi.com |
Jamal Khashoggi Վիքիպահեստում |
Ջամալ Ահմադ Համզա Խաշոգգի, Խաշուկջի (արաբ․՝ جمال أحمد حمزة خاشقجي, Խաշոկջի, հոկտեմբերի 13, 1958, Մադինա, Սաուդյան Արաբիա - հոկտեմբերի 2, 2018, Consulate General of Saudi Arabia in Istanbul, Ստամբուլ, Թուրքիա), Սաուդյան Արաբիայի լրագրող, տեսաբան և գրող, արաբերենով հեռարձակվող նորությունների` Al-Arab News Channel հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր։ Նա նաև եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ Վաթան» թերթի խմբագիր։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին անհետ կորել էր Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունում. արդյունքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոստովանեցին նրա մահը։
Ջամալ Խաշոգջին սաուդյան բիզնեսմեն Ադնան Խաշոգգիի զարմիկն է և Դիանա արքայադստեր մտերիմ ընկեր Դոդի ալ-Ֆայեդի եղբայրն է։
1982 թվականին ԱՄՆ-ում ավարտել է Ինդիանայի պետական համալսարանը։ Արդյունքում համագործակցել է սաուդյան տարատեսակ լրատվամիջոցների հետ, մասնավորապես՝ երկու անգամ եղել է «Ալ-Վաթան» ազդեցիկ օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Հայտնի է դարձել որպես ամերիկյան և Սաուդյան Արաբիայի իշխանությունների քննադատ, այդ թվում՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի, ով զբաղեցնում է պետության փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հանդես է եկել ակտիվիստների դեմ հետապնդումները դատապարտելով, ինչպես նաև Եմենի բախման և Կատարի դիվանագիտական ճգնաժամի ժամանակ։
2016 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ջամալ Խաշոգգիին արգելեցին զբաղվել լրագրությամբ, ինչի պատճառը Դոնալդ Թրամփի բաց քննադատությունն էր։
2017 թվականի սեպտեմբերին նա գնաց Միացյալ Նահանգներ, որտեղ Վաշինգտոն Փոստում սյունակ էր վարում։ Դրանում նա ավելի ակնհայտ կերպով էր հանդես գալիս արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի դեմ։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ջամալ Խաշոգգին մեկնեց Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսություն։ Նրան անհրաժեշտ էր ստանալ մի փաստաթուղթ, որով հնարավոր կլիներ ամրագրել կրկնակի ամուսնությունը։ Նրա կնոջը՝ Խաթիջե Ջենգիզին, թույլ չտվեցին մտնել հաստատություն։ Նա Խաշոգգիին սպասեց մինչև կեսգիշեր, սակայն նա այդպես էլ դուրս չեկավ հյուպատոսությունից։
Թուրքական ոստիկանությունը հայտարարեց, որ ենթադրում է՝ «Խաշոգգիին դաժանաբար տանջել են, սպանել, իսկ նրա մարմինն անդամատել են» հյուպատոսության ներսում։ Ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասան Ակտայը, ոստիկանության ներկայացուցիչները և ԵԽ-ի գործերով նախարար Օմեր Չելիքը հայտարարեցին, որ Խաշոգգիի վերացման գործում ներառված էր 15 սաուդցի գործակալ։
Ընդ որում՝ ենթադրվում է, որ Ջամալի ձեռքին եղել է «խելացի ժամացույց», որը հասցրել է տվյալների պահպանման հավելված փոխանցել մի ձայնագրություն, որը վկայում է նրա սպանության մասին։
Թուրքական Yeni Şafak թերթը, ձայնագրության նախնական վերլուծմամբ՝ իբր թե սպանության ժամանակ արված, հայտարարեց, որ նախ կտրել են Խաշոգգիի մատները, իսկ հետո՝ գլուխը։ Ընդ որում՝ թերթի հավաստմամբ, ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի հյուպատոսը դահիճներին խնդրում «նրա հարցերը շենքի սահմաններից դուրս լուծել», այլապես իր համար խնդիրներ կծագեն։
Սաուդյան արաբիայի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը հանգում է նրան, որ Խաշոգգին լքել է հյուպատոսության շենքը։ Մասնավորապես՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին «Բլումբերգ» գործակալությանը տրված իր հարցազրույցի մեջ այդ տեսակետն է հայտնել արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը՝ հայտարարելով, թե նա «դուրս է եկել մի քանի րոպե կամ մեկ ժամ անց»։
ԱՄՆ Պետդեպարտամենտում և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում անհանգստություն հայտնեցին Խաշոգգիի անհետացման հետ կապված՝ կոչ անելով Սաուդյան Արաբիային համագործակցել՝ նրա գտնվելու վայրը պարզելու համար։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ իր հսկողության ներքո է վերցրել Խաշոգգիի անհայտանալու մասին գործը՝ նրան անվանելով իր ընկերը և ազատության գաղափարի մարտիկ։
Խաշոգգիի կորչելուց 18 օր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական տեղեկատվական գործակալության միջոցով հայտարարեցին, որ խոստովանում են՝ լրագրողը մահացել է այն մարդկանց հետ «ծեծկռտոցի» արդյունքում, որոնց ինքը հանդիպել էր հյուպատոսությունում։ Ինչպես նաև դատախազության կողմից հայտարարվեց Սաուդյան Արաբիան մատնած այն 18 հոգու ձերբակալության մասին, ովքեր փորձում էին թաքցնել «տեղի ունեցածը»։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից ստորագրվեցին հրամաններ՝ Հետախուզման ընդհանուր ծառայության մի շարք բարձրաստիճան աշխատակիցների՝ զբաղեցրած պաշտոններից ազատելու, ինչպես նաև հատուկ կոմիտեի ձևավորման և լիազորությունների հստակ սահմանման մասին։
2018 թվականի հոկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը կատարվածն անվանեց «սարսափելի սխալ և ողբերգություն» և իր ցավակցությունը հայտնեց Խաշոգգիի ընտանիքին։ Նախարարը խոստացավ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հոկտեմբերի 23-ին զանգվածային լրատվության միջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Խաշոգգիի մարմինը հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլում գտնվող հյուպատոսական նստավայրից 500 մետր հեռավորության վրա գտնվող դիտահորի մեջ, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը։ Զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում էին, որ Խաշոգգիի մարմինն անդամատված էր, իսկ դեմքը՝ այլանդակված։
Լայն տարածում գտած կասկածները, թե Ջամալ Խաշոգգին հենց հյուպատոսության շենքում է սպանվել, առաջ բերեցին լարվածութուն Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների միջև։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած Վալդայի դիսկուսիոն ֆորումի (անգլ.՝ Valdai Discussion Club) ժամանակ պատասխանելով Խաշոգգիի անհայտացման և հավանական սպանության մասին հարցին, լրագրողի ճակատագրի համար պատասխանատվության մի մասը դրեց Միացյալ Նահանգների վրա։ Իր համոզմունքը նա հիմնավորեց նրանով, որ Խաշոգգին ԱՄՆ-ն ընտրել էր որպես պետություն-թաքստոց։ «Որքանով ինձ հայտնի է՝ լրագրողը, ով կորել է, ում մասին Դուք նորա սացիք, ապրում էր... ոչ թե Ռուսաստանում, այլ՝ ԱՄՆ-ում», - հայտարարեց Պուտինը։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմը ոչ մի գործողություն չի ձեռնարկի, քանի դեռ չկան հետաքննության արդյունքները. «Ինչպե՞ս մենք կարող ենք սկսել փչացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ չիմանալով, թե ինչ է տեղի ունեցել իրականում»։
ԱՄՆ-ի նախագահը Խաշոգգիի սպանության մասին հաղորդագրությանն ի պատասխան ամերիկյան ԶԼՄ-ներով հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել «դավադրության» արդյունքում։ Ընդ որում՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը չի պատրաստվում հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդ պաշտպանական պայմանագրերից, քանի որ, իր կարծիքով, կան մի շարք այլ տարբերակներ՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։
Հոկտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան տարածեցին միասնական հայտարարություն, որում դատապարտում էին «Վաշինգտոն Փոստ»-ի լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանությունը։ Փաստաթղթի մեջ նշվում էր, որ նշված պետություններն ցանկացած պարագայում անընդունելի են համարում լրագրողներին ուղղված սպառնալիքները, հարձակումները և լրագրողների սպանությունները։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: Text "Saudi Press Agency" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն)|date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
{{cite web}}
: Text "Saudi Press Agency" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն)|date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
{{cite web}}
: Text "Saudi Press Agency" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն)|date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
{{cite web}}
: Text "Saudi Press Agency" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն)|date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
{{cite web}}
: Text "Saudi Press Agency" ignored (օգնություն); Text "en" ignored (օգնություն)|date=20 октября 2018|accessdate=20 октября 2018}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալ Խաշոգջի» հոդվածին։ |
|