Պաբլո Ներուդա իսպ.՝ Pablo Neruda | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Ricardo Eliécer Neftalí Reyes Basoalto |
Ծնվել է | հուլիսի 12, 1904 |
Ծննդավայր | Պառալ, Չիլի |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 1973 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտյագո, Չիլի |
Գերեզման | Isla Negra |
Գրական անուն | Pablo Neruda |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, քաղաքական գործիչ, երգերի հեղինակ, ինքնակենսագիր և գրող |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Crepusculario?, Twenty Love Poems and a Song of Despair?, Residence on Earth?, Q5839976?, Canto General?, Q18432683?, Arte de pájaros? և Splendor and Death of Joaquin Murieta? |
Անդամակցություն | Ժամանակակից լեզվի միություն, ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Չիլիի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Delia del Carril?, Marijke Antonieta Hagenaar Vogelzang? և Matilde Urrutia? |
Ներշնչվել է
| |
Պաբլո Ներուդա Վիքիքաղվածքում | |
Pablo Neruda Վիքիպահեստում |
Պաբլո Ներուդա (իսպ.՝ Pablo Neruda - հիմնական անվան տեղն ընդունված կեղծանուն. ի ծնե անունը՝ Ռիկարդո Էլիեսեր Նեֆտալի Ռեյես Բասոալտո, իսպ.՝ Ricardo Eliécer Neftalí Reyes Basoalto, հուլիսի 12, 1904, Պառալ, Չիլի - սեպտեմբերի 23, 1973, Սանտյագո, Չիլի), չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Չիլիի հանրապետության սենատոր, Չիլիի կոմունիստական կուսակցության անդամ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։
Պաբլո Ներուդան երկաթուղային աշխատավոր Խոսե դել Կարմեն Ռեյես Մորալեսի և դպրոցի ուսուցչուհի Ռոսա Նեֆտալի Բասոալտո Օպասոյի որդին էր։ Նրա մայրը մահացավ տուբերկուլոզից, երբ Պաբլոն դեռ մեկ ամսական էր։. 1906 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Տեմուկո, որտեղ Պաբլոյի հայրն ամուսնանում է երկրորդ անգամ Տրինիդադ Կանդիա Մարվերդեի հետ, որին Պաբլոն անվանում էր Մամադրե։ Պաբլո Ներուդան ընդունվում է արական լիցեյ, որտեղ 6 տարում ստանում է հումանիտար կրթություն՝ ավարտելով 1920 թվականին։ Տեմուկոյի տպավորիչ շրջակա միջավայրը՝ անտառները, լճերը, գետերը ու սարերը ընդմիշտ նախանշելու էին Ներուդայի պոետիկ ներաշխարհը։
1917 թվականին հրատարակում է իր առաջին հոդվածը՝ «Խանդավառություն և համառություն» վերնագրով՝ «Տեմուկոյի առավոտը» օրաթերթի համար։ Հենց այս քաղաքում է գրում իր աշխատությունների մեծ մասը, որոնք էլ ընդգրկվում են բանաստեղծությունների իր առաջին՝ «Մայրամուտների հավաքածու» ժողովածուի մեջ 1919 թվականին գրավում է երրորդ տեղը Մոլեի Ծաղկային խաղերում՝ «Կատարյալ նոկտյուրն» բանաստեղծության համար։ 1920 թվականին, սկսում է թղթակցել «Հարավային անտառ» գրական թերթին։ Այդ նույն ժամանակահատվածում հանդիպում է Գաբրիելա Միստրալին, ում մասին թողել է հետևյալ հիշատակությունը. «Նրա շնորհիվ ես կարդացի ռուս գրականության ականավոր ներկայացուցիչների գործերը, որոնք հետագայում շատ մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա»։
1921 թվականից սկսած, 17 տարեկան հասակում, սկսում է իր աշխատանքները բացառապես Պաբլո Ներուդա գրական կեղծանվամբ՝ իր հորը բանաստեղծ որդի ունենալու անհարմարությունից ազատելու նպատակով։ Ներուդան, այնուամենայնիվ, երբեք չի լուսաբանել իր գրական կեղծանվան ծագումը, երբեք չի հերքել կամ հաստատել այն վարկածը, որ այդ կեղծանունը ընտրել է ի պատիվ չեխ գրող Ժան Ներուդայի, ում հեղինակած պատմվածքներից մեկը ժամանակին նրա վրա խորը տպավորություն է թողել։ Հարկ է նշել, որ Ժանի ստեղծագործությունը լույս է տեսել 1857-1883 թվականներն ընկած ժամանակահատվածում և քիչ հավանական է, որ 1921 թվականին Ներուդային հասանելի են եղել թարգմանությունները։ Այնուամենայնիվ, առավել հավանական է, որ Ներուդայի կեղծանվան ընտրության հարցում վճռորորշ է եղել Արթուր Քոնան Դոյլի՝ 1887 թվականին տպագրված «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպի հերոսներից մեկը, որտեղ, հինգերորդ գլխում, Շերլոք Հոլմսի հերոսը ներկա է գտնվում Նորման-Ներուդայի համերգին, ով նույն ինքը հայտնի ջութակահարուհի Գիլերմինա Մարիա Ֆրանսիսկա Ներուդան է՝ շվեդ երաժիշտ Լյուդվիգ Նորմանի կինը, ով այդ ժամանակ առավել հայտնի էր Վիլմա Նորման-Ներուդա անվան տակ։
1921 թվականին տեղափոխվում է Սանտիագո և Չիլիի համալսարանի մանկավարժության ֆակուլտետում սկսում է ֆրանսերեն լեզվի ուսուցչի իր ուսումը։ Հենց այդ ժամանակ Գարնան ծաղկային խաղերի ժամանակ շահում է առաջին մրցանակը՝ «Տոնական երգ» բանաստեղծության համար, որը այնուհետև տպագրվում է Երիտասարդական թերթում։
1923 թվականին հրատարակում է «Մայրամուտների հավաքածու»-ն, որը գովասանքի է արժանանում այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են՝ Էռնան Դիաս Առիետան, Ռաուլ Սիլվա Կաստրոն և Պեդրո Պրադոն։ 1924 թվականին լույս է տեսնում նրա հայտնի՝ «Սիրո քսան բանաստեղծություն և հուսահատության մեկ երգը», որոնց մեջ դեռ նկատվում է մոդեռնիզմի շունչը։ Հաջորդիվ լույս ընծայված նրա 3 ստեղծագործություններում նկատվում է առավել թարմ ավանգարդիստական շարժման ազդեցությունը. «Բնակիչը և իր հույսը», «Անիլոս» (Թոմաս Լագոյի հետ համատեղ), «Անվերջ մարդու փորձը»։ 1927 թվականից սկսում է դիվանագետի իր տևական կարիերան՝ աշխատելով Բիրմայում որպես հյուպատոս, որտեղ նամակագրական կապ է հաստատում արգենտինացի գրող Հեկտոր Էանդիի հետ։ Այնուհետև հյուպատոս է նշանակվում Շրի Լանկայում, Ճավայում, Սինգապուրում, Բուենոս Այրեսում (որտեղ ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ), Բարսելոնում (որտեղ հանդիպում է Ռաֆայել Ալբերտիին) և Մադրիդում։ Հրապարակում է իր՝ այդ ժամանակվա պոետիկ հայացքները՝ դրանք անվանակոչելով «անմաքուր պոեզիա», ինչպես նաև կիրառում է սյուռեալիզմի հզոր և ազատատենչ գաղափարները։
1930 թվականի դեկտեմբերի 6-ին ամուսնանում է նիդեռլանդացի Մարիա Անտոնիա Հագենար Վոգելզանգի՝ Մարուկայի հետ՝ նրան դիմելով Մարուկա Ռեյես և Մարուկա Ներուդա։ 1934 թվականին, նրանց ամուսնությունից ծնված աղջիկը՝ Մալվա Մարինա Տրինիդադը, 1943 թվականին 8 տարեկան հասակում մահանում է գլխուղեղի հիվանդությունից։ Ներուդան և Հագենարը բաժանվում են 1936 թվականին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվում են 1942 թվականին Մեքսիկայում։ Չիլիական արդարադատությունը այդպես էլ չի ընդունում այդ ամուսնալուծությունը։
1935 թվականին Մանուել Ալտոլագիրեն Ներուդային պատմում է «Պոեզիայի կանաչ ձի» թերթի մասին, որտեղ համագործակցում է 27-ի սերնդի բանաստեղծների հետ։ Նույն տարում լույս է տեսնում «Բնակություն երկրի վրա» գրքի մադրիդյան հրատարակությունը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Ներուդա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Ներուդա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 262)։ |