Ուիլյամ Ռուտո անգլ.՝ William Ruto | |
Կուսակցություն՝ | United Democratic Alliance? |
---|---|
Կրթություն՝ | Նայրոբիի համալսարան և Kapsabet High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Kamagut, Քենիա |
Քաղաքացիություն | Քենիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ William Kipchirchir Samoei Arap Ruto |
Ամուսին | Rachel Ruto? |
Ուիլյամ Սամոի արապ Ռուտո (անգլ.՝ William Samoei arap Ruto, դեկտեմբերի 21, 1966, Kamagut, Քենիա), քենիացի քաղաքական գործիչ, ակտիվիստ, Քենիայի նախագահ, «Միացյալ դեմոկրատական դաշինք» կուսակցության հիմնադիր։
Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 21-ին Կամագուտ գյուղում և ավարտել տեղի տարրական դպրոցը։ 1980-ական թվականների սկզբին սովորել է Նայրոբիի համալսարանում՝ ստանալով կենսաբանի որակավորում և զբաղվել հասարակական գործունեությամբ։
1992 թվականի ընտրություններում նախընտրական քարոզարշավ է անցկացրել Դանիել Արապ Մոիի վերընտրման համար, այնուհետև աշխատել է որպես Քենիայի խորհրդարանի որոշ անդամների օգնական։ 1997 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Քենիայի խորհրդարանի պատգամավոր։ Նա նախատեսում էր Նարնջագույն շարժում կուսակցությունից մասնակցել 2007 թվականի նախագահական ընտրություններին։ Կուսակցության փրայմերիզներում 368 ձայնով երրորդ տեղն է զբաղեցրել։ 2012 թվականից նախարարական պաշտոններ է զբաղեցրել Քենիայի կառավարությունում։
Նախագահի տեղակալ է ընտրվել 2013 թվականի օգոստոսին և հոկտեմբերին, ինչպես նաև 2018 թվականին։
2018 թվականին նա ստացել է Փիլիսոփայության դոկտորի աստիճան Բույսերի էկոլոգիայում իր՝ «Մարդկային գործունեության ազդեցությունը հողօգտագործման և շրջակա միջավայրի որակի փոփոխության վրա ափամերձ էկոհամակարգերում. Արևմտյան Քենիայի Սաիվա ճահճի ջրբաժան դեպքի ուսումնասիրություն» ատենախոսության համար։
2022 թվականի ընտրություններում Ռուտոն ընտրվել է Քենիայի նախագահ։