Շարիտե (ֆր.՝ Charité բառացի՝ «գթասրտություն»), Բեռլինի չորս շրջաններում տեղակայված կլինիկական համալիր, Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցը։ Բեռլինի Հումբոլդտի ի և Բեռլինի ազատ համալսարանների համալսարանական կլինիկան է։ Համագործակցում է բազմաթիվ հետազոտական կենտրոնների հետ, ինչի շնորհիվ համարվում է Գերմանիայի առավելագույն գիտական բժշկական հաստատություններից մեկը։ 2012 թվականից մինչև 2020 թվականը Ֆոկուսի (Focus) կողմից այն անվանվել է Գերմանիայի ավելի քան 1000 հիվանդանոցներից լավագույնը։ 2019 և 2020 թվականներին Նյուսուիք (Newsweek) գնահատել է Շարիտեն, որպես աշխարհի հինգերորդ և Եվրոպայի լավագույն բուժհաստատություն։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում գերմանացի Նոբելյան մրցանակակիրների կեսից ավելին, ներառյալ Էմիլ ֆոն Բերինգը, Ռոբերտ Քոչը և Պոլ Էրլիչը, աշխատել են Շարիտեում։ Մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ բուժվել են Շարիտեում, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով օրթոպեդիկ բաժանմունքում ստացել է մենիսկի բուժում , իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայից, Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանից։
Պատմություն
Շարիտեն հիմնադրել է Պրուսիայի Ֆրիդրիխ I թագավորը 1710 թվականին և 1727 թվականից կրում է ներկայիս անվանումը։ Կլինիկան Գերմանիայի հնագույն բուժական հաստատություններից է, նաև Եվրոպայի համալսարանական հնագույն կլինիկաներից է։ Շարիտեն բաղկացած է 17 կենտրոններում միավորված ավելի քան 100 կլինիկաներից և ինստիտուտներից, ։ Շարիտեի աշխատակիցների ընդհանուր թիվը 10.4 հազար է, շրջանառությունը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ եվրո։ Կլինիկան տարեկան բուժում են ստանում 128 հազար հիվանդ և գրեթե 1 միլիոն մարդ՝ ամբուլատոր հիմունքներով։
-
Շարիտե Միտտեի գլխավոր մասնաշնքը
-
Շարիտե Միտտեում հիվանդանոցի պատմական և ժամանակակից շենքերը
-
Բեռլինի չորս շրջաններում գնվող Շարիտե մասնաճյուղերը Բեռլինի քարտեզին
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|