Քաղաք | ||
---|---|---|
Նովի Գրադ | ||
բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi | ||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | |
Երկրամաս | ] | |
Շրջան | ] | |
Համայնք | ] | |
Քաղաքապետ | Սնեժանա Ռաիլիչ | |
Առաջին հիշատակում | 1280 թվական | |
Մակերես | 470 կմ² | |
ԲԾՄ | 216 մետր | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Բնակչություն | 11 063 մարդ (2013) | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 52 | |
Փոստային ինդեքս | 79 220 | |
Պաշտոնական կայք | opstina-novigrad.com | |
| ||
Նովի Գրադ (բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսային հատվածում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Սերբական Հանրապետության Պրիեդոր շրջանի կազմում։ Քաղաքը տեղակայված է Ունա գետի վրա՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Քաղաքում գործում են փոստ, հիվանդանոց, տարրական և միջնակարգ դպրոցներ, խանութներ, մշակութային կենտրոններ և այլն։
Մինչև բոսնիական պատերազմը քաղաքը կոչվել է Բոսանսկի Նովի։ Պատերազմից հետո Սերբական Հանրապետության կառավարության կողմից քաղաքը անվանափոխվել է Նովի Գրադ, կամ ուղղակի Նովի, որը սակայն հետագայում ժամանակավորապես չեղարկվել է Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի կողմից և հաստատվել է Նովի Գրադ անվանումը։
Նովի Գրադ համայնքը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սանա և Ունա գետերի միջև։ Զբաղեցնում է 470 կմ² մակերես։ Այստեղ գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։
Նովի Գրադ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին՝ հռոմեական Castrum Novum անվանման ներքո, որը թարգմանաբար նշանակում է «նոր քաղաք»։ 1895 թվականին Ավստրո-Հունգարական կառավարիչները քաղաքը անվանափոխել են Բոսանսկի Նովի։ Ունա և Սանա գետերի վրա եղել են փայտե կամուրջներ։ Բնիկները զգուշանում էին գարնանային և աշնանային վարարաջրերից։ 1872 թվականին Բոսանսկի Նովին դարձել է Բոսնիական Կրաինայի առաջին համայնքը, որը ունեցել է երկաթուղային կայարան։ Կայարանը համայնքին առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ։ Առաջին հիվանդանոցը այստեղ կառուցվել է մոտավորապես 1872 թվականին։
Քաղաք՝
2006 թվականին համայնքի բնակչության մեծամասնությունը կազմում էին էթնիկ սերբերը։
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 11 063 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 28 799 համայնք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովի Գրադ» հոդվածին։ |
|