Մանիշա Կոիրալա

Մանիշա Կոիրալա
անգլ.՝ Manisha Koirala
Ծնվել էօգոստոսի 16, 1970(1970-08-16) (53 տարեկան)
ԾննդավայրԿատմանդու, Նեպալ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն Նեպալ
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ և պարուհի
Ծնողներհայր՝ Prakash Koirala?
Ամուսին(ներ)Samrat Dahal?
Պարգևներ և մրցանակներ
Գորկայի աջ ձեռքի շքանշան

Մանիշա Կոիրալա (անգլ.՝ Manisha Koirala, նեպալ.՝ मनिषा कोइराला, օգոստոսի 16, 1970(1970-08-16), Կատմանդու, Նեպալ), նեպալցի և հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր, բհարատանատյամ և մանիպուրի ոճերի պարուհի։ Հիմնականում աշխատում է Բոլիվուդում, ինչպես նաև նկարահանվում է Կոլլիվուդի, Տոլլիվուդի, մալայալամ լեզվով և նեպալական ֆիլմերում։ «Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների և «Filmfare Awards South» մրցանակի։ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է և հասարակական գործիչ։ Պարգևատրվել է Նեպալի կառավարական պարգևով՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշանով (2001 թվական)։

Կենսագրություն

Մանիշա Կոիրալան ծնվել է 1970 թվականի օգոստոսի 16-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում՝ հայտնի քաղաքական գործիչների ընտանիքում։ Նրա ծնողներն են քաղաքական գործիչ Պրակաշ Կոիրալան և Սուշման։ Պապը՝ Պրասադ Կոիրալան, 1959 թվականից մինչև 1960 թվականը եղել է Նեպալի վարչապետ։ Երկու ոչ հարազատ պապիկները նույնպես եղել են վարչապետներ՝ Գիրիջա Պրասադ Կոիրալան և Մատրիկա Պրասադ Կոիրալան։ Նրա հարազատ Սուշիլ Կոիրալան ներկայումս վարչապետ է։

Կրթություն է ստացել Վարանասիում՝ «Vasant Kanya Mahavidhyalaya»-ում (VKM), ինչպես նաև Նյու Դելիում՝ «Army Public School, Dhaula Kuan (APS)»-ում։

Սկզբնապես ուզում էր դառնալ բժիշկ, բայց հետո դարձել է դերասանուհի Բոլիվուդում։ Նրա եղբայր Սիդհարթ Կոիրալան նույնպես դերասան է (2007 թվականին նրանք միասին նկարահանվել են «Anwar» ֆիլմում)։ 2004 թվականին Մանիշա Կոիրալան ստացել է ռեժիսորի դիպլոմ՝ Նյու Յորքում և վերադառնալով Հնդկաստան՝ դարձել է վավերագրական կինոյի հասարակության անդամ։

2010 թվականին Մանիշան ամուսնացել է նեպալցի բիզնեսմենի հետ, իսկ 2012 թվականին բաժանվել է։

2012 թվականի նոյեմբերին Մանիշա Կոիրալայի մոտ հայտնաբերվել է ձվարանի քաղցկեղ։ Վիրահատությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ։

Կարիերան ֆիլմում

Նրա դեբյուտը որպես դերասանուհի կայացել է 1989 թվականին՝ «Մենք կհանդիպենք նորից» («Pheri Bhetaula») ֆիլմում։ Մի տարի հետո խաղասկիզբը Բոլիվուդում էր՝ «Առևտրական» կոմերցիոն հաջող դրամայում (Saudagar, 1991 թվական), որի ռեժիսորն է Սուբհաշա Գհայան։

Նրա գործերը դարձել են հայտնի հնդկական կինոմատոգրաֆիայում՝ 1990 թվականից մինչև 2000 թվականների սկիզբը, որոնցից է «Առասպել սիրո մասին» (1994 թվական) ֆիլմը, որը դարձել է նրա համար կարիերայի ճեղքում, «Տարբեր ճակատագրեր» (1995 թվական), «Երաժշտության աշխարհ» (1996 թվական), որի ռեժիսորն է Սանջայա Լիլի Բհանսալին, «Կրակ-վկա» (1996 թվական), «Թաքնված ճշմարտությունը» (1997 թվական) ֆիլմերը, «Բոմբեյ» (1995 թվական) և «Սեր առաջին հայացքից» (1998 թվական) ֆիլմերը, որոնց ռեժիսորն է Մանի Ռատնաման, «Խռովարար հոգի» (1999 թվական) ֆիլմը, «Փախստականուհի» (2001 թվական) ֆիլմը, «Հատուցում ամեն ինչի համար» (2002 թվական) ֆիլմը, որի ռեժիսորն է Ռամ Գոպալ Վարման։

Դերասանուհին կատարել է գլխավոր դերեր վեց բարձր բյուջեով կոմերցիոն հաջող «Tamil cinema» ֆիլմերում՝ «Բոմբեյ» (1995 թվական), Mudhalvan (1999 թվական), «Հնդիկ» (1996 թվական), «Սատանա» (2001 թվական), «Մումբայ էքսպրես» (2005 թվական) (բոլոր երեք ֆիլմերը խաղացել է Քամալ Հասանի հետ միասին), Baba (2002 թվական) (Ռաջնիկանտի հետ միասին)։

«Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, և «Filmfare Awards South»-ի մեկ մրցանակի դափնեկիր։ Չորս անգամ առաջադրվել է «Filmfare Award» մրցանակի որպես լավագույն դերասանուհի։

Չնայած Մանիշ Քոյրալի մասնակցությամբ ֆիլմերի ժողովածուները շատ տարբեր են՝ քննադատները նշում են, որ դերասանուհին ունի իր պրոֆեսիոնալ տեղը՝ անկախ կոմերցիոն հաջողությունից։

2004 թվականին Մանիշան դարձել է ցածր բյուժեով «Եկեք հաշվարկենք» (Paisa Vasool) կինոֆիլմ-կատակերգության պրոդյուսեր, որտեղ որպես դերասանուհի նկարահանվել են ինքը և Սուշմիտա Սենը, իսկ ռեժիսոր է եղել Շրինիվաս Բհաշիյաման։

2009 թվականի դեկտեմբերին եղել է Դուբայի հինգերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Ներկայումս շարունակում է նկարահանվել կինոյում՝ որպես դերասանուհի։ 2017 թվականին դուրս է եկել Dear Maya ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր։

Նա նաև հնդկական դասական պարերի պրոֆեսիոնալ պարուհի է՝ բհարատանատյամ և մանիպուրի ոճերում։

Սոցիալական աշխատանք

1999 թվականի սեպտեմբերին Մանիշան նշանակվել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան։ Ակտիվ մասնակցել է սոցիալական աշխատանքներում, մասնավորապես համագործակցել է կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են կանանց իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանխարգելել նեպալցի աղջիկների թրաֆիքինգը՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1990 ֆ «Մենք կհանդիպենք նորից» Pheri Bhetaula (նեպալական)
1991 ֆ «Առևտրական» Saudagar Ռադհա
1991 ֆ «Առաջին սիրո նամակը» First Love Letter Ռադհա Սինկհ
1992 ֆ «Սիրո վեհությունը» Yalgaar Մեգհնա Կումար
1993 ֆ «1942, Առասպել սիրո մասին» 1942: A Love Story Ռաջեշվարի Պատհակ
1993 ֆ «Դրամատեր» Dhanwaan Իմլի
1993 ֆ «Կրկնակի խաղ» Insaniyat Ke Devta Նիշա
1993 ֆ «Ժառանգուհի» Anmol Անմոլ
1994 ֆ «Անողոք սիրելի» Sangdil Sanam Սանամ
1994 ֆ Yuhi Kabhi Պուջա
1994 ֆ «Քրեական հանցանք» Criminal (հեռուստասերիալ) (հնդկական) միսս Շվետա Կումար
1995 ֆ «Բոմբեյ» Bombay Շայլա Բանո
1995 ֆ «Տարբեր ճակատագրեր» Akele Hum Akele Tum Կիրան Կումար
1995 ֆ «Անձնազոհ սեր» Guddu Սալինա
1995 ֆ «Ոչինչ չի կանգնեցնի սիրուն» Dushmani: A Violent Love Story Սապնա Օբերոյ
1995 ֆ «Անբաժանելի» Anokha Andaaz Ռիմա
1995 ֆ Ram Shastra Անժալի Սինհա
1995 ֆ «Վերամիավորում» Milan Պրիյա
1996 ֆ «Երաժշտության աշխարհ» Khamoshi: The Musical Էննի Բրագանցա
1996 ֆ «Կրակ-վկա» Agni Sakshi Շիվանջի Կապուր/Մադհու
1996 ֆ «Հնդիկ» Indian Իշվարիյա
1996 ֆ «Ճակատագրի պտույտը» Majhdhaar Ռադհա Ռայ
1997 ֆ «Թաքնված ճշմարտություն» Gupt: The Hidden Truth Շիտալ Չոուդհարի
1997 ֆ «Դրախտային կղզի» Sanam Սանամ
1997 ֆ Dil Ke Jharoke Main Սուման
1998 ֆ «Երկաթյա» Loha Մանիշա
1998 ֆ «Սեր առաջին հայացքից» Dil Se.. Մեգհնա
1998 ֆ «Աստղանշված Աստված» Yugpurush Սունիտա
1998 ֆ «Անսպասելիություն» Achanak Պուջա
1998 ֆ «Մահարաջա» Maharaja Շալի Մատհուր
1998 ֆ «Ճաղերի հետևում» Salaakhen կամեո
1999 ֆ «Խռովարար հոգի» Mann Պրիյա Վերմա
1999 ֆ «Կարմիր փադիշահ» Lal Baadshah Կիրան
1999 ֆ «Գնդակ» Kartoos Մինի
1999 ֆ «Հետախույզ» Hindustan Ki Kasam Ռոշանարա
1999 ֆ «Եղբայրական կապեր» Kachche Dhaage Ռուկսանա
1999 ֆ Mudhalvan Դենմոժի
1999 ֆ Laawaris Անշու Մեհրա
1999 ֆ Jaihind Շիտալ
2000 ֆ «Պատահական վկա» Khauff Նեհա Վերմա
2000 ֆ «Կենդանի վահան» Champion Սապնա Կհաննա
2000 «Ճակատագիր» Baaghi Ռանի
2000 ֆ Raja Ko Rani Se Pyar Ho Gaya Մանիշա
2001 ֆ «Փախստականուհի» Lajja Վայդեհի
2001 ֆ «Սատանա» Aalavandhan Շարմիլի
2001 ֆ «Իրարանցում» Grahan Պարո/Պարվատի Շաստրի
2001 ֆ «Սև ձին» Chhupa Rustam: A Musical Thriller Նիշա
2001 ֆ «Փրկություն» Moksha: Salvation Ռիտիկա
2002 ֆ «Հատուցում ամեն ինչի համար» Company Սարոջա
2002 ֆ «Երեխա» Baba Չամումնդեշվարի
2002 ֆ «Անեծք» Jaani Dushman: Ek Anokhi Kahani Վասունդհարա/Դիվյա
2002 ֆ «Ռոմանտիկական պատմություն» Ek Chhotisi Love Story կին
2003 ֆ «Փախուստ Տալիբանայից» Escape from Taliban Սուշմիտա Բաներջի/Սայեդ Քամալ
2003 ֆ «Ճակատագրական հանդիպում» Calcutta Mail Սանջանա
2003 ֆ «Շուկա» Market Մուշկան Բանո/Մալիկա
2004 ֆ «Դիվահար սեր» Tum? / Tum: A Dangerous Obsession Կամինի Գուպտա
2004 ֆ «Եկեք հաշվարկենք» Paisa Vasool Մարիա Ռոզարիո
2005 ֆ «Մումբայ էքսպրես» Mumbai Express / Mumbai Xpress (հնդկական) Ախիլյա
2005 ֆ «Թաջ Մահալ, Սիրո մեծ պատմություն» Taj Mahal: An Eternal Love Story արքայադուստր Ջահան Արա
2005 ֆ Chaahat Ek Nasha Մալիկա
2006 ֆ «Օտարականներ» Anjaane: The Unkown Շիվանի Ա․ Մալհոտրա
2007 ֆ «Հրոսակախումբ» Darwaza Bandh Rakho Ջուլի
2007 ֆ «Նկարիչ Անվարը» Anwar Անիտա
2008 ֆ «Սիրելի» Mehbooba Վարշա
2008 ֆ «Կյանքի ոճը» Sirf....Life Looks Greener on the Other Side Դևիկա
2008 ֆ Nagaram (հեռուստասերիալ) կամեո
2008 ֆ Khela Շիլա
2009 ֆ Do Paise Ki Dhoop Chaar Aane Ki Baarish Ջուհի
2010 ֆ Dharmaa (նեպալական) Գաուրի
2010 ֆ «Էլեկտրա» Elektra Դիանա
2010 ֆ Ek Second... Jo Zindagi Badal De? Ռաշի
2011 ֆ Mappillai Ռաջկումարի
2011 ֆ «Իմ անունը» I Am Ռուբինա
2012 ֆ «Ուրվականի վերադարձ» Bhoot Returns Նամրատա Ավաստրի
2015 ֆ Chehere: A Modern Day Classic Տարանա
2016 ֆ Oru Melliya Kodu / Game Մայա/Սումիտհրա/Մատհանգի
2017 ֆ Dear Maya Մայդևի
2018 ֆ Sanju Նարգիզ

Մրցանակներ և նոմինացիաներ

Մրցանակներ
  • 1994՝ Սմիթա Պատիլի անվան մրցանակ (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
  • 1996՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Բոմբեյ» (Bombay) ֆիլմ
  • 1996՝ «Filmfare Awards South», «Բոմբեյ» ֆիլմ
  • 1997՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Երաժշտության աշխարհ» ֆիլմ
  • 1997՝ «Screen Weekly Awards»՝ որպես լավագույն դերասանուհի, «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
  • 2001՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշան (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
  • 2003՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Հատուցում ամեն ինչի համար» (Company) ֆիլմ
  • 2003՝ Բենգալյան կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի հնդկական ֆիլմերում, «Փախուստ Տալիբանայից» (Escape from Taliban) ֆիլմ
  • 2014՝ «India Today» ամսագրի մրցանակ (տարվա աղջիկ)
Նոմինացիաներ
  • «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
    • 1995՝ «Առասպել սիրո մասին» ֆիլմ (1942, A Love Story)
    • 1996՝ «Տարբեր ճակատագրեր» ֆիլմ (Akele Hum Akele Tum)
    • 1997՝ «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
    • 1999՝ «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
  • Այլ
    • 1999՝ «Star Award», «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
    • 2012՝ «Filmfare Awards South», Mappillai

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139345825 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Aryal, Timothy (2017 թ․ հունիսի 9). «Manisha Koirala's second coming». The Kathmandu Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  3. Roy Mitra, Indrani (2005 թ․ դեկտեմբերի 20). ««I need to move on: Manisha Koirala»». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  4. Taliculam, Sharmila (2000 թ․ մարտի 6). ««When I see some of my films, I am ashamed»». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 200810-31-ին.
  5. «Dear Maya Trailer: Manisha Koirala's film is about a lonely woman's search for love». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  6. «Photo Gallery». Արխիվացված 2012-09-11 Wayback Machine Priyadarshniacademy.com. Retrieved 19 August 2012.
  7. 7,0 7,1 «Filmfare Awards: Manisha Koirala Loved That Ranbir Kapoor Touched Rekha's Feet» (անգլերեն). NDTV. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «King Gyanendra is all ears for Kali Baba». Արխիվացված 2011-01-19 Wayback Machine dnaindia.com. 13 April 2006. Retrieved 25 June 2010.
  9. «June 2001». Արխիվացված 2012-12-03 Wayback Machine Siliconeer. 1 January 1995. Retrieved 19 August 2012.
  10. Subhash K Jha (2003 թ․ փետրվարի 22). «Shah Rukh, Ash, Ajay Devgan's rich haul» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիշա Կոիրալա» հոդվածին։