Հելմուտ Շմիդտ գերմ.՝ Helmut Schmidt | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Համբուրգի համալսարան (1949), Klindworth-Scharwenka Conservatory? և Lichtwarkschule? (1937) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, պետական ծառայող, ոչ գեղարվեստական գրող, գրող, պետական գործիչ, հրատարակիչ և նախարար |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1918 |
Ծննդավայր | Համբուրգ |
Վախճանի օր | նոյեմբերի 10, 2015 (96 տարեկան) |
Վախճանի վայր | Համբուրգ, Գերմանիա |
Թաղված | Օլսդորֆի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Helmut Heinrich Waldemar Schmidt |
Հայր | Gustav Ludwig Schmidt? |
Մայր | Ludovica Schmidt? |
Ամուսին | Loki Schmidt? |
Զավակներ | Susanne Schmidt? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հելմուտ Հայնրիխ Վալդեմար Շմիդտ, (գերմ.՝ Helmut Heinrich Waldemar Schmidt, ( արտասանություն), դեկտեմբերի 23, 1918, Համբուրգ - նոյեմբերի 10, 2015, Համբուրգ, Գերմանիա), գերմանացի պետական գործիչ, Արևմտյան Գերմանիայի (ԳՖՀ) կանցլերը 1974-1982 թվականներին։
Ավարտել է Համբուրգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1949)։ 1946 թվականին դարձել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1953-1962 և 1965-1987 թվականներին՝ Բունդեսթագի դեպուտատ։ 1967-1969 թվականներին՝ ԳՍԴԿ բունդեսթագյան նախագահ։ ԳՍԴԿ և Ազատ դեմոկրատական կուսակցության կոալիցիոն կառավարությունում եղել է պաշտպանության (1969-1972), էկոնոմիկայի և ֆինանսների (1972-1974) նախարար, 1974-1982 թվականներին դաշնային կանցլեր։
Եղել է Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական կապերի ընդլայնման կողմնակիցներից։ Վարել է ՆԱՏՕ-ի շրջանակներում ԳՖՀ ռազմական պոտենցիալի ավելացման քաղաքականություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելմուտ Շմիդտ» հոդվածին։ |
|