Կարոլինա Օտերո իսպ.՝ Agustina Otero | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1868 |
Ծննդավայր | Վալգա, Pontevedra Province, Գալիսիա |
Մահացել է | ապրիլի 10, 1965 (96 տարեկան) |
Մահվան վայր | Նիս, Ծովափնյա Ալպեր |
Գերեզման | Russian Orthodox Cemetery in Nice և Cementiri de l'Est |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, էկրանի աստղ, երգչուհի, մարմնավաճառ, թատրոնի դերասանուհի, կուրտիզանուհի, պարուհի և սցենարիստ |
Ստորագրություն | |
La Belle Otero Վիքիպահեստում |
Կարոլինա Օտերո կամ Հիասքանչ Օտերո (ֆր.՝ Caroline Otero, La Belle Otero, իսկական անունը՝ Ավգուստինա Օտերո Իգլեսիաս, նոյեմբերի 4, 1868, Վալգա, Pontevedra Province, Գալիսիա - ապրիլի 10, 1965, Նիս, Ծովափնյա Ալպեր), իսպանական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի, պարուհի, Հիասքանչ դարաշրջանի խորհրդանիշ և աստղ։
Կարոլինա Օտերոն ծնվել է 1868 թվականին Պոնտե դե Վալգա մունիցիպալիտետում՝ միայնակ մայր Կարմեն Օտերո Իգլեսիասի (1844-1903) և հույն զինվորական Կարասոնի միությունից։ Սերել է աղքատ ընտանիքից, մայրը՝ Կարմենսիտան, բացի Ավգուստինայից, տարբեր տղամարդկանցից 5 երեխաներ է ունեցել։ Մանուկ հասակում տեղափոխվել է Սանտիագո դե Կոմպոստելա, աշխատել է որպես սպասուհի։ Տասը տարեկանում նրան բռնաբարել են, և նա ընկերոջ հետ փախել է տանից, միացել պորտուգալացի թափառական երաժիշտների խմբին, Լիսաբոնում աշխատել որպես երգչուհի և պարուհի։
1888 թվականին նա Բարսելոնայում հովանավոր է գտնում, ով նրա հետ տեղափոխվում է Մարսել՝ խթանել իր պարային կարիերան Ֆրանսիայում։ Շուտով Օտերոն թողնում է նրան և ստեղծում իր La Belle Otero կերպարը՝ ձևացնելով որպես անդալուսացի գնչու։ Օտերոն եղել է գեղեցիկ, վստահ, խելացի, գրավիչ անձնավորություն։
Հանդես է եկել փարիզյան Ֆոլե-Բերժերում, Օլիմպիա համերգասրահում։ Շրջագայել է Ավստրո-Հունգարիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում (1898), հանդիպել է Գրիգորի Ռասպուտինին։ Նրա երկրպագուների թվում էին Վիլհելմ II-ը, Նիկոլայ II-ը, Լեոպոլդ II-ը, Ալֆոնսո XIII-ը, Էդուարդ VII-ը, Արիստիդ Բրիանը, Գաբրիելե Դ'Աննունցիոն և շատ ուրիշներ։ Նրա համար մենամարտերում սպանվել են, տարբեր նկարիչներ ստեղծել են նրա դիմանկարը, ժամանակակից լուսանկարիչները նրան լուսանկարել են փոստային բացիկների համար։ Մտերիմ է եղել Գաբրիել Սիդոն Կոլեթի հետ, մրցել դարաշրջանի ամենահայտնի գեղեցկուհիների`Լիանա դե Պուժիի, Կլեո դե Մերոդի, Էմիլիենա դ’Ալանսոնի հետ։ Եղել է զարմանալի կենսունակ, հիվանդագին կերպով տարվել է մոլեխաղերով։
1910 թվականին հեռացել է բեմից, տեղափոխվել Նիս, ապրել միայնակ՝ օժանդակություն ստանալով Մոնտե Կառլոյի կազինոյի կողմից այն միլիոնավոր ֆրանկների համար, որը նախկինում նա այնտեղ տանուլ է տվել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Օտերո» հոդվածին։ |
|