Լոուրենս Էլիսոն անգլ.՝ Lawrence Joseph Ellison | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1944 (79 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1964), Չիկագոյի համալսարան (1966) և South Shore High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, օդաչու և դերասան |
Ամուսին | Melanie Craft?, Barbara Boothe?, Nancy Wheeler Jenkins? և Adda Quinn? |
Ծնողներ | մայր՝ Florence Spellman? |
Զբաղեցրած պաշտոններ | խորհրդի անդամ |
Անդամություն | The Giving Pledge? |
Երեխաներ | Դևիդ Էլիսոն և Մեգան Էլիսոն |
Կայք | oracle.com/corporate/executives/larry-ellison/ |
Larry Ellison Վիքիպահեստում |
Լոուրենս Ջոզեֆ Էլիսոն (անգլ.՝ Lawrence Joseph Ellison, օգոստոսի 17, 1944, Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «Օրաքլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (1976-2014), համահիմնադիր, նախագահների խորհրդի ղեկավար։ «NetSuite»-ի ամենամեծ բաժնետերն է (Oracle-ը այն ձեռք է բերել 2016 թվականին 9,3 միլիարդ դոլարով), «Salesforce.com» ընկերության առաջին ներդրողն է։
Լոուրենս Էլիսոնը ծնվել է Նյու Յորքում Ֆլորենս Սպելմանից (անգլ.՝ Florence Spellman)՝ 19-ամյա չամուսնացած հրեուհուց։ Հայրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու էր, ուներ իտալական ծագում։ Հորն ուղարկել էին արտերկիր՝ ծառայության նոր վայր, նախքան հղիության մասին Սպելմանի իմանալը։ Երբ իննամսյա Լարին հիվանդացել է թոքաբորբով, մայրը հասկացել է, որ ինքն ի վիճակի չէ երեխայի մասին պատշաճ կերպով հոգ տանել։ Մոր խնդրանքով նրան տեղափոխել են մոր հորեղբոր ու մորաքրոջ մոտ՝ Չիկագո։ Լիլիա Սպելման Էլիսոնը (անգլ.՝ Lillian Spellman Ellison) և Լյուիս Էլիսոնը (անգլ.՝ Louis Ellison) որդեգրել են Լարիին, երբ նա 9 ամսական էր։ Էլիսոնը չի ճանաչել մորը և չի հանդիպել նրան մինչև իր 48 տարեկանը։
Էլիսոնը մեծացել է Չիկագոյում, այնտեղ դպրոց հաճախել և ուսումը շարունակել Իլինոյսի համալսարանում։ Խնամակալ մոր մահվան պատճառով նա ուսման երկրորդ տարվա ավարտին քննություններ չի հանձնել։ Հյուսիսային Կալիֆոռնիայում ընկերոջ՝ Չակ Ուեյսի հետ ամառային հանգստից հետո վերադարձել է Չիկագո և մեկ կիսամյակ սովորել Չիկագոյի համալսարանում, որտեղ առաջին անգամ ծանոթացել է համակարգչային տեխնոլոգիաներին։ 1964 թվականին՝ 20 տարեկան հասակում, տեղափոխվել է հյուսիսային Կալիֆոռնիա։
1970-ական թվականների սկզբին Էլիսոնն աշխատել է «Amdahl» և «Ampex» կազմակերպություններում։ «Ampex»-ում նրա նախագծերից մեկը կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգի մշակումն էր, որը նա անվանել է «Oracle»:
Էլիսոնի վրա մեծ ազդեցություն է գործել Էդգար Կոդի «A Relational Model of Data for Large Shared Data Banks» հոդվածը, որը համարվում է տվյալների ռազմազեկուցային մոդելի առաջին աշխատանքը։ «Ampex»-ի երկու գործընկերների հետ միասին 1977 թվականին հիմնել է «Software Development Laboratories» (SDL) ընկերությունը։ 1979 թվականինին «SDL»-ը վերանվանվեց «Relational Software Inc.», իսկ 1982 թվականին՝ «Oracle»` հիմնական արտադրանքի անունով («Oracle Database»): Իմանալով «IBM System R» ՏԲԿՀ-ի գոյության մասին, որը նույնպես հիմնված էր Կոդի գաղափարների վրա, Էլիսոնը նրա հետ միասին փորձեց ստեղծել Oracle ՏԲԿՀ։ Սակայն «IBM»-ը հրաժարվեց բացահայտել ծրագրի ելակետային կոդերը։ Արդյունքում չհաջողվեց իրականացնել ՏԲԿՀ-ի համատեղելիությունը։ Առաջին թողարկված տարբերակը «Oracle v2» ՏԲԿՀ-ն էր՝ 1979 թվականին։
1980-ական թվականներին «Oracle»–ը թողարկում էր ՏԲԿՀ-ի նոր տարբերակներ։ 1986 թվականին «Oracle»-ը սկսեց գնանշվել ֆոնդային բորսայում։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը տասնապատկեց իր վաճառքը՝ հասցնելով 584 միլիոն դոլարի։ Այնուամենայնիվ, արդեն 1990 թվականին ընկերությունը բախվեց դժվարությունների, հայտարարեց կորուստների մասին և ստիպված եղավ աշխատանքից հեռացնել իր հարյուրավոր աշխատակիցներին։
2014 թվականի սեպտեմբերին Էլիսոնը հրաժարական տվեց «Oracle» կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնից՝ գործելով այդ պաշտոնում գրեթե 38 տարի` կորպորացիայի հիմնադրման օրվանից։ Բայց նա մնաց տնօրենների խորհրդի նախագահ և ստանձնեց «Oracle»-ի տեխնոլոգիաների գծով տնօրենի պաշտոնը։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր «Oracle» ընկերության ծրագրային և սարքավորումային ապահովման կառավարման համար։
Էլիսոնի անունն առաջին անգամ հայտնվել է «Ֆորբս» ամսագրում 1986 թվականին, երբ նրա ունեցվածքը գնահատվում էր 185 միլիոն դոլար։ Տեխնոլոգիական ընկերության արժեքի գագաթնակետի ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 48 միլիարդ դոլար։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվել է 44 միլիարդ դոլար՝ թվով երրորդը ԱՄՆ-ում (Բիլ Գեյթսից և Ուորեն Բաֆեթից հետո)։
2016 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը գնահատվել է 43,6 միլիարդ դոլար, 2019-ին՝ 62,5 միլիարդ դոլար, որը «Ֆորբսի»՝ աշխարհի հարուստ մարդկանց ցուցակում ապահովում է 7-րդ հորիզոնականը։
Էլիսոնն ամուսնացած է եղել չորս անգամ՝ Ադա Քուինի (անգլ.՝ Ada Quinn, 1967-1974), Նենսի Ուիլերի (անգլ.՝ Nancy Wheeler, 1977-1978), Բարբարա Բուտի (անգլ.՝ Barbara Boothe, 1983-1986), Մելանի Կրաֆտի (անգլ.՝ Melanie Craft, 2003-2010) հետ. Բարբարա Բուտի հետ ամուսնությունից ունի երկու երեխա՝ Մեգան Էլիսոնը և Դեյվիդ Էլիսոնը։
{{cite news}}
: Unknown parameter |http://www.forbes.com/profile/larry-ellison/?list=
ignored (օգնություն)