Լիլի Օլդրիջ Lily Aldridge | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Notre Dame High School? |
Մասնագիտություն | Մոդել |
Գործունեություն | 2003-ներկա |
Աշխատավայր | IMG Models |
Ամուսին | Քելեբ Ֆալոուվիլ (2011-ներկա) |
Ծնողներ | հայր՝ Ալան Օլդրիջ, մայր՝ Լաուրա Լայոնս |
Երեխաներ | 1 |
Lily Aldridge Վիքիպահեստում |
Լիլի Օլդրիջ (նոյեմբերի 15, 1985, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։ Նա Victoria's Secret-ի հրեշտակ է և Sports Illustrated ամսագրի Swimsuit Issue-ի մոդել։
Օլդրիջը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի Սուրբ Ջոնի հիվանդանոցում։ Նրա հայրը՝ Ալան Օլդրիջը, արվեստագետ է, իսկ մայրը՝ Լորա Լայանսը, Փլեյբոյի մոդելներից է, երկու քույրերը նույնպես մոդելներ են, իսկ եղբայրը լուսանկարիչ, ով ամուսնացած էր եղել մեկ այլ մոդելի հետ։ Այսպիսով, Օլդրիջը մեծացել է մոդելների շրջապատում։
Օլդրիջը սկսել է իր մոդելային գործունեությունը 16 տարեկան հասակից՝ Abercrombie & Fitch-ի համար։ Նա գովազդել է Rocawear, Arden B., Shiatzy Chen, Bobbi Brown, Smashbox Cosmetics, Gap, Tommy Hilfiger, Coach, JCrew, Charles David, Levi's և Accessorize ապրանքանիշերը։
Ինչպես նաև նա գովազդեց Rag & bone ընկերության գարուն 2011 հավաքածուն։ Իսկ այդ նույն տարվա հաջորդ սեզոնին նա հանդես եկավ որպես լուսանկարիչ այդ նույն ընկերության համար։
17 տարեկանում՝ 2003 թվականին, նա հայտնվեց Vogue Spain ամսագրի շապիկին։ Օլդրիջը եղել է նաև French Glamour, Vogue Mexico, Elle Korea, Elle Brazil, Elle Vietnam, Talter, 10 magazine, S Moda, Esquire Mexico, Allure Russia, Net-A-Porter օնլայն ամսագրի և The Edit ամսագրերի շապիկներին։
Նա մասնակցել է Glamour, Cosmopolitan, Teen Vogue, Elle Girl, Elle America, Elle Korea, American Vogue, British Vogue, Vogue Turkey, Galore, Harper's Bazaar, Lucky, Marie Claire, Vanidades և V ամսագրերի խմբագրմանը, ինչպես նաև փաստագրել է իր անձնական ոճը Vogue UK-ի «Այսօր ես հագնում եմ» լուսանկարչական բլոգում։
Նա եղել է Velvet Tees-ի դեմքը շուրջ 9 տարի։ 2013 թվականին նա ստեղծեց իր իսկ հագուստի ցանցը, որը կոչվեց «Լիլի Օլդրիջը Velvet-ի համար»։ Հագուստի անունները նրա ընկերների և ընտանիքի անդամների անուններն էին։ 2014 թվականի գարնանը նա կրկին համագործակցեց ընկերության հետ և ստեղծեց իր երկրորդ հագուստի ցանցը։
2009 թվականին Օլդրիջը առաջին անգամ քայլեց Victoria's Secret-ի նորաձևության շոուի ժամանակ։ Արդեն 2010 թ.-ին նա դարձավ ընկերության Հրեշտակ և քայլեց նրա երկրորդ շոուն։
2011 թվականի հունվարին նա և այլ Victoria's Secret-ի հրեշտակներ՝ Լինդսեյ Էլինգսոնը, Էրին Հիթերթոնը և Քենդիս Սվեյնփոլը հայտնվել են GQ ամսագրի շապիկին։ Նույն ամսին նա և նշված Հրեշտակներից Էրին Հիթերթոնի և Քենդիս Սվեյնփոլի հետ միասին մասնակցեց V ամսագրի խմբագրման աշխատանքներին։ Հոկտեմբերին՝ 2014 թվականի, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը և Լեիս Ռիբեիրոն Օլդրիջի հետ միասին հայտնվեցին British Vogue ամսագրում։
Վաղ հասակում նա նկարահանվել է Լիմփ Բիզկիթի «Break Stuff» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Kings of Leon խմբի երկու տեսահոլովակներում՝ «Use Somebody» և «Temple»։ Իսկ արդեն 2015 թվականին նա հայտնվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ մարմնավորեց Frostbyte-ին։
2010 թվականի սեպտեմբերի 20-ին Us Magazine ամսագիրը հայտնեց, որ Օլդրիջը նշանվել է Kings of Leon ռոք խմբի մենակատար Քելեբ Ֆալոուվիլի հետ։ Նրանք հանդիպել են 2007 թվականի Քոաչելա փառատոնի ժամանակ։ Զույգը ամուսնացավ 2011 թվականի մայիսի 12-ին Կալիֆոռնիայում։ Իսկ 2012 թվականի հունիսի 21-ին նրանք ունեցան իրենց առաջնեկ աղջկան՝ Դիքսի Փըրլ Ֆալոուվիլին, Նաշվիլում (Թենեսի)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Օլդրիջ» հոդվածին։ |
|