Լայպցիգի համալսարան գերմ.՝ Universität Leipzig – Alma Mater Lipsiensis | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, լրիվ համալսարան և կիրառական գիտությունների համալսարան |
Կարգախոս | Aus Tradition Grenzen überschreiten |
Հիմնադրված է | դեկտեմբերի 2, 1409 |
Հիմնադրիր | William II, Margrave of Meissen? |
Տիպ | հասարակական |
Ռեկտոր | Eva Inés Obergfell? |
Ուսանողներ | 28 125 (ձմեռ 2011/2012) |
Ընդհանուր անձնակազմ | 5300 մարդ (2018) |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց, Գերմանացի ռեկտորների կոնֆերանս, Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա, Եվրոպայի համալսարանների միություն, Informationsdienst Wissenschaft?, UFA / DFH / FGU?, German National Research Data Infrastructure (NFDI) e.V.? և ORCID |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Լայպցիգ |
Կայք | uni-leipzig.de(գերմ.)(անգլ.) |
Universität Leipzig Վիքիպահեստում |
Լայպցիգի համալսարան (գերմաներեն՝ Universität Leipzig), Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին և 1951 թվականին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թվականը, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թվականին մեծ շուքով նշվել է համալսարանի 600-ամյակը։
2007-2008 թվականների ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978 մարդ։
Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ՝
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն։
Առավել հայտնի են.
2009 թվականի դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Նրանք ուսանում են տարբեր բաժիններում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն։
Նրանց ջանքերով 2003 թվականի ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայպցիգի համալսարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 482)։ |