Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դյոր | |||||
հունգ.՝ Győr | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Դյոր - Մոշոն - Շոպրոն | ||||
Քաղաքապետ | Ժոլտ Բորկաի | ||||
Տվյալ կարգավիճակում | 1009 թվականից | ||||
Մակերես | 174,62 կմ² | ||||
ԲԾՄ | 108±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | ▲130 020 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Խտություն | 753, 43 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 96 | ||||
Փոստային դասիչ | 9000–9030 | ||||
Պաշտոնական կայք | gyor.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Դյոր (հունգ.՝ Győr ), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Բուդապեշտի և Վիեննայի միջև ճանապարհի միջնամասում։ Դյոր - Մոշոն - Շոպրոն մարզի վարչական կենտրոն։ Բնակչությունը 128 902 մարդ է (2014), Հունգարիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է։
Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 130 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ - Վիեննա երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղին, բացի այդ Դյորը տրանսպորտային ուղիներով կապված է Բրատիսլավայի և Հունգարիայի հարավային տարածաշրջանների հետ։ Ճանապարհի ժամանակը Բուդապեշտից՝ գնացքով, 1,5-2 ժամ է։
Տեղի բնակավայրը պատմում է քաղաքի խոր հնության մասին։ Մ.թ.ա V դարում այնտեղ կար բնակավայր, որը հռոմեական ժամանակաշրջանում դարձավ քաղաքի հարստությունը, որը հայտնի է Արաբոն անվանումով։ Արաբոնի անվան կրճատված տարբերակն է Ռաաբ կամ Ռաբ, քաղաքի ժամանակակից անունը գերմաներեն և սլովակերեն է։
Դանուբի ներխուժումից հետո, 900 թվականին քաղաքի պատմության մեջ սկսվեց հունգարացիների ժամանակաշրջանը։ Հունգարացիները վերականգնել են Ռաբ կիսավեր ամրոցը։ Սուրբ Իշտվանի ժամանակ քաղաքը դարձել է եպիսկոպոսի նստավայր և հայտնի դարձել Դյոր անունով։
Դյորը 1242 թվականին ենթարկվել է մոնղոլական արշավանքներին, իսկ 1271 թվականին՝ չեխական բանակի հարձակմանը։ XVI դարի Հունգարիայում թուրքերի ներխուժման ժամանակ քաղաքը 1594 թվականին կարճ ժամանակով գրավված էր թուրքերի կողմից, սակայն 1598 թվականին անցել է հունգարական և ավստրիական բանակների վերահսկողության տակ։ 1683 թվականին քաղաքը կրկին ենթարկվել է թուրքական պաշարումներին, սակայն Վիեննայի ճակատամարտում թուրքերը պարտություն կրեցին և հեռացվեցին քաղաքից։
XVIII դարը քաղաքի ծաղկման ժամանակաշրջանն էր, քաղաքում կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ և պալատներ՝ հիմնականում բարոկկո ոճով, իսկ 1743 թվականին նա ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ։
XIX դարի սկզբին քաղաքը հայտնվում է նապոլեոնյան պատերազմների ասպարեզում։ 1809 թվականի հունիսի 14-ին Եվգենյա Բոգարնեի գլխավորությամբ ֆրանսիական բանակը պարտության մատնեց Իոգանի գլխավորած ավստրիական բանակին։ Պատմության մեջ այդ պայքարը հայտնի դարձավ որպես Ռաաբի ճակատամարտ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի պատմական շինություններին վնաս է հասցվել, որոնք սակայն շատ ավելի ծանր էին, քան այն վնասները, որոնք հասցվել էին Սեկեշֆեհերվարին և այլ բազմաթիվ հունգարական քաղաքներին։ Պատերազմից հետո պատմական կենտրոն Դյորը ամբողջությամբ վերականգնվել է։
XIX դարում Դյորը Հունգարիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքում կառուցվել է մի քանի խոշոր ձեռնարկություններ։
1995 թվականին Դյորում կառուվել է Audi ընկերության ավտոմոբիլային գործարանը։
Քաղաքի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև սննդի, շինարարական և քիմիական արդյունաբերությունը։
Քաղաքում հիմնվել է հունգարական ուժեղագույն ֆուտբոլային թիմերից մեկը՝ «Դյորի» ֆուտբոլային ակումբը։ Թիմը չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն (վերջին անգամ 2013 թվականին)։ Քաղաքում կա նաև շատ հայտնի հանդբոլի թիմ։ Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հանդբոլի թիմն առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրում և բազմիցս մասնակցել են եվրոպական գավաթի մրցմանը։
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյոր» հոդվածին։ |
|