Բնակավայր | |||
---|---|---|---|
Դեսին-Շարպյո | |||
ֆր.՝ Décines-Charpieu | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 17,01 կմ² | ||
ԲԾՄ | 188 մետր | ||
Բնակչություն | ▲29 731 մարդ (հունվարի 1, 2021) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 69150 | ||
Պաշտոնական կայք | decines-charpieu.fr(ֆր.) | ||
| |||
Դեսին-Շարպյո (ֆր.՝ Décines-Charpieu. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ). desin ʃaʁpjø), քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելքում՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասում, Լիոնի մետրոպոլիսային շրջանում։ Քաղաքը կարճ անվանում են Դեսին։
Դեսինը գտնվում է Խոշոր ջրամբարի (Réservoir du Grand-Large) մոտ, Լիոնից 12 կմ դեպի արևելք՝ Լիոնի Սենտ-Էքզյուպերի միջազգային օդանավակայանի և TGV ճեպընթաց երկաթուղու կայարանի մերձակայքում։
1968 թվականին Դեսինը Իզերի դեպարտամենտի կազմից դուրս է բերվել և միացվել Ռոն դեպարտամենտին։ 1969 թվականին դարձել է Լիոնի քաղաքային համայնքի (Communauté urbaine de Lyon) անդամ։
2009 թվականին Դեսինում գործել են 9 հանրային նախակրթարաններ (maternelles), 9 հանրային տարրական դպրոցներ, երկու հանրային ավագ դպրոց (Collège Georges Brassens և Collège Maryse Bastie), մեկ հանրային միջնակարգ դպրոց (Lycée d'Enseignement Polyvalent Chaplin-Becquerel):
Գործում է կաթոլիկ մասնավոր ամենօրյա դպրոցը. Ecole maternelle/primaire/Collège Jeanne d'Arc., կա նաև իսլամական դպրոց (Groupe scolaire Al Kindi):
Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-ի առաջնությանը մասնակցող և ուժեղագույններից մեկը համարվող Լիոնի «Օլիմպիկ» թիմի այսպես կոչված՝ տնային մարզադաշտը՝ Parc Olympique Lyonnais-ը, տեղակայված է Դեսին-Շարպյոյում։ Այն հյուրընկալել է նաև ֆուտբոլային մի շարք բարձրակարգ միջազգային հանդիպումներ, այդ թվում՝ Եվրո 2016-ի մի քանի մրցախաղ և կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, լիգայի գավաթի 2017 թ. խաղարկության եզրափակիչը, Եվրոպա-լիգայի 2018 թ. եզրափակիչը, ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը, ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցած լիոնյան թիմի տնային մրցախաղերը։ Այդ մրցասպարեզում են անցկացվել նաև ռեգբիի միության մի շարք կարևոր մրցախաղեր, ներառյալ Եվրոպայի ռեգբիի չեմպիոնների գավաթի 2016 թ. խաղարկության եզրափակիչը և մարտահրավերի գավաթի 2015/2016 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը։
Նախատեսված է առաջիկայում Parc Olympique Lyonnais-ում անցկացնել ռեգբիի աշխարհի գավաթի 2023 թ. խաղարկության, ինչպես նաև 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի եզրափակիչ փուլի մի շարք մրցախաղեր։
Դեսինում գործում է նաև մեկ այլ մարզադաշտ, որը կրում է դեսինցի անվանի ֆուտբոլիստներ , հայր և որդի Ժան և Յուրի Ջորկաեֆների անունը։
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Դեսինում։ Ներկայումս հայկական սփյուռքը դեռևս բավականին ազդեցիկ է, այն աստիճան, որ քաղաքը ստացել է «Փոքրիկ Հայաստան» մականունը։ Որպես այդպիսին, այն ունի մի քանի մշակութային օջախներ և հուշահամալիրներ, որոնք կապված են Հայաստանի և հայության հետ։ Դրանց թվում են՝
Քաղաքի տեսարժան վայրերից հիշատակության են արժանի նաև Սեն-Պիեռ եկեղեցին, Լը Տոբոգանը՝ քաղաքի մշակութային կենտրոնը (ցուցահանդեսների անցկացման վայր, մեդիա գրադարան, ներկայացումների սրահ, կինո), Մոնտաբեռլե մենհիրը՝ 1889 թվականին դասակարգված պատմական մի հուշարձան, մեգալիթ, որ գտնվում է Յոնաժ ջրանցքի և Լիոնից Կրեմիե տանող ճանապարհի միջակայքում, շաքարի հին գործարանի մոտ։
PM1|15034|Décines աստերոիդը այդպես է կոչվել Դեսին-Շարպյո քաղաքի պատվին։
Հայկական ազդեցիկ համայնքի շնորհիվ Դեսինն արժանացել է «Փոքրիկ Հայաստան» պատվանունին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսին-Շարպյո» հոդվածին։ |
|