Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա (անգլ․՝ National Association for the Advancement of Colored People, կամ կարճ NAACP) Միացյալ Նահանգներում մեծ հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է սևամորթների իրավունքների պաշտպանության համար։ Ներկայումս այն հանդիսանում է ամենահին և ազդեցիկ կազմակերպություններից մեկը, որը պայքարում է քաղաքացիական իրավունքների համար։ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1909 թվականին փետրվարի 12-ին ՝ սպիտակ և սևամորթ ամերիկացիների (ներառյալ Ուիլյամ Դուբոիսի) խառը խմբի կողմից։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Նյու Յորքում, բայց ներկայումս գտնվում է Բալթիմորում։ Ասոցիացիան ղեկավարվում է 60 հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի կողմից։ Ասոցիացիայի գործունեության արդյունքում, 20-րդ դարի ընթացքում ԱՄՆ-ում աստիճանաբար վերացվեց տարանջատումը և սևամորթների իրավունքների մի շարք այլ սահմանափակումներ։
NAACP-ի մրցանակները (անգլ․՝ NAACP Image Awards) շնորհվում են ամեն տարի 1967 թվականից ի վեր և պարգևատրվում են երաժշտության, կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։ Այլ հայտնի մրցանակների պես, NAACP-ն շնորհվում է տարբեր կատեգորիաների (ընդհանուր թիվը 35), իսկ թեկնածուների ընտրությունը որոշվում է ժյուրիի քվեարկությամբ։ Արարողությունը սովորաբար անցկացվում է մարտին և հեռարձակվում է հեռարձակվող հեռուստաալիքներից մեկով։
1915 թվականից ի վեր, ամեն տարի, աֆրիկյան ծագմամբ ամերիկացիները պարգևատրվում են Spingarn մեդալով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա» հոդվածին։ |
|