Բրիջիտ Մակրոն ֆր.՝ Brigitte Macron | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ամյեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Մասնագիտություն | դպրոցի դասատու |
Աշխատավայր | Lycée Saint-Louis-de-Gonzague? |
Ամուսին | Էմանուել Մակրոն և André-Louis Auzière? |
Ծնողներ | հայր՝ Jean Trogneux?, մայր՝ Simone Pujol? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի առաջին տիկին |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Տիֆանի Օզիեր, Լոուրենս Օզիեր-Ժուրդան և Սեբաստիան Օզիեր |
Կայք | elysee.fr/brigitte-macron elysee.fr/en/brigitte-macron elysee.fr/de/brigitte-macron |
Brigitte Macron Վիքիպահեստում |
Բրիջիտ Մակրոն (ֆր.՝ Brigitte Macron ծնունդով՝ Տրոնիե (ֆր.՝ Brigitte Trogneux), ավելի վաղ՝ Օզիեր (ֆր.՝ Auzière), ապրիլի 13, 1953, Ամյեն, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմանուել Մակրոնի կինը, Ֆրանսիայի առաջին տիկինը 2017 թվականի մայիսի 15-ից։
Բրիջիտը ծնվել է շոկոլադի մասնագետի և հրուշակեղենի խանութների տիրոջ՝ Ժան Տրոնիեի (1909-1994) և Սիմոնա Պույոլի (1910-1998) ընտանիքում։ Բրիջիտը վեց երեխաներից ամենափոքրն է եղել, նրա և ավագ եզբոր տարիքային տարբերությունը 20 տարի էր։ Հարուստ բուրժուաներ Տորնիեների ընտանիքը Ամյենում հաստատվել է 1872 թվականից և զբաղվել է շոկոլադագործությամբ։ Արտադրել են հրուշակեղեն։
1974 թվականի հունիսի 22-ին Բրիջիտը ամուսնացել է ապագա բանկիր Անդրե Լուի Օզիերի հետ։ Ունեցել են երեք զավակ՝ Սեբաստյանը (ծնվ․ 1975), Լորանսը (ծնվ․ 1977) և Տիֆանին (ծնվ․ 1984)։ Սեբաստյանը ճարտարագետ է դարձել, Լորանսը՝ սրտաբան, իսկ Տիֆանին՝ իրավաբան։ Բիջիտը յոթ թոռ ունի։
Ստացել է հումանիտար գիտությունների CAPES վկայական և դասավանդել Փարիզի, ապա Ստրասբուրգի բողոքական Lucie-Berger դպրոցում։ 1991 թվականին վերադարձել է ծննդավայր և ճիզվիտական La Providence ճեմարանում դասավանդել ֆրանսերեն և լատիներեն։ Այստեղ՝ 1981 թվականի մայիսին հանդիպել է Էմանուել Մակրոնին՝ իր աղջկա հասակակցին ու համադասարանցուն։ Էմանուելը հաճախել է նրա գրականության դասերին և Բրիջիտի վարած թատերական խմբակ։ 1994 թվականին սկսել է նրանց սիրավեպը։
2006 թվականի հունվարի 26-ին Բրիջիտը ամուսնալուծվել է և 2007 թվականի հոկտեմբերի 20-ին ամուսնացել Մակրոնի հետ։ Որպես գործող քաղաքական գործչի կին` հայտնվել է 2007 թվականի հունիսի 2-ին՝ մասնակցելով Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և նրա կնոջ հետ պաշտոնական ընթրիքին։
Բրիջիտ Մակրոնը ակտիվ դեր է խաղացել ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ ընթացում ապագա նախագահին սատարել են նաև Բրիջիտի բոլոր զավակները։