Բոբ Հոփ

Բոբ Հոփ
անգլ.՝ Bob Hope
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1903(1903-05-29)
ԾննդավայրԷլթհեմ, Metropolitan Borough of Woolwich, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 27, 2003(2003-07-27) (100 տարեկան)
Մահվան վայրToluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանSan Fernando Mission Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկատակերգու, երգիչ, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, բռնցքամարտիկ, ռադիոհաղորդավար, կինոդերասան, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, հնչյունավորող, պարող և դերասան
ԱմուսինDolores Hope?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի աստղով կոմանդոր-ասպետ Knight of St. Sylvester Ազատության նախագահական շքանշան

Փիբոդի պարգև

Մշակույթի ազգային շքանշան

Ջին Հերշոլտի անվան մրցանակ

Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Ազատության մեդալ

Հորացիո Ալջերի մրցանակ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Գոլֆի համաշխարհային փառքի սրահ

Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր

Գոլդեն Փլեյթ մրցանակ

Ոսկե գլոբուս Էմմի

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

և

Trustees Award?

Կայքbobhope.com
Ստորագրություն
Изображение автографа
 Bob Hope Վիքիպահեստում

Բոբ Հոփ (անգլ.՝ Bob Hope, իրական անունը՝ Լեսլի Թաունզ Հոփ (անգլ.՝ Leslie Townes Hope, մայիսի 29, 1903(1903-05-29), Էլթհեմ, Metropolitan Borough of Woolwich, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 27, 2003(2003-07-27), Toluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու, թատրոնի և կինոյի դերասան, հեռուստառադիոհաղորդավար, որը 18 անգամ (1939-1977 թվականներին) վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը, ավելի շատ, քան որևէ մեկը պատմության մեջ։

Կենսագրություն

Ծնվել է Լոնդոնում։ 1908 թվականին Հոփի ծնողները տեղափոխվեցին ԱՄՆ։ Տասներկու տարեկան հասակում նա արդեն աշխատում էր թեթև ժանրի թատրոնում։ Տասնութ տարեկան հասակում սկսեց աշխատել Կլիվլենդի «Բենբոկս» թատրոնում, հետո տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ խաղացել է բազմաթիվ հայտնի մյուզիքլներում։ Առաջին անգամ հաջող նկարահանվեց կինոյում 1938 թվականին։ Հենց այդ ժամանակ սկսեց աշխատել ռադիոյում որպես հաղորդավար։ 1950-ական թվականներից սկսեց աշխատել հեռուստատեսությունում և 1960-ական թվականներին դարձավ երկրի ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարներից մեկը։ Բացի դրանից խաղացել է ավելի քան 80 կինոֆիլմերում։ 1966 թվականին դերասան՝ Ռեյ Կորիգանից հետևորդներից գնեց այսպես կոչված «նկարահանումների համար ռանչոն», «Կորիգանվիլ» անվան ներքո, որը անվանափոխել է Հոփթաուն և վերասարքավորել է մոտոմրցույթի մայրուղու համար 1970-ական թվականների կեսերին ռանչոն գրեթե ամբողջությամբ ոչնչացել էր հրդեհից, իսկ նույն տասնամյակի վերջին երկրորդ հրդեհը վերացրեց մնացած կառույցները։ 1988 թվականին Հոփից այդ հողը գնեց Սիմի-Վելի քաղաքը, որը վերածեց այդ տարածքը՝ հասարակական այգու, նախնական «Կորիգանվիլ» անվամբ։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել ամերիկացի զինծառայողների համար՝ ռազմական կոնֆլիկտների մեջ գտնվող շրջաններում (Կորեա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա), որի համար իր կյանքի ընթացքում ստացել է գրեթե 1000 տարբեր մրցանակներ։ Ամուսնացած է եղել երկու անգամ, ընդ որում առաջին ամուսնությունը՝ 1933 թվականին, արագ ընդհատնվեց։ 1934 թվականին ամուսնացավ երկրորդ անգամ։ Մահացել է 2003 թվականի հուլիսի 27-ին, իր հարյուրամյա տարեդարձից երկու ամիս հետո։ Բոբ Հոփի երկրորդ կինը՝ երգչուհի և բարոգործ Դոլորես Հոփը 2009 թվականի մայիսի 27-ին նույնպես անցավ հարյուր տարվա սահմանը՝ ապրելով ևս երկու տարի։

Ընտրյալ ֆիլմեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բոբ Հոփ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Հոփ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Հոփ» հոդվածին։