Բլեյք Լայվլի անգլ.՝ Blake Ellender Lively | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Տարզանա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Բըրբանքի ավագ դպրոց և Հալսթրոմ ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և ֆոտոմոդել |
Ընտրանի | Բամբասանքի աղջիկ |
Ծնողներ | հայր՝ Էրնի Լայվլի |
Ամուսին(ներ) | Ռայան Ռեյնոլդս |
Համատեղ ապրող(ներ) | Փեն Բեջլի |
Երեխա(ներ) | Ջեյմս Ռեյնոլդս, Ինեզ Ռեյնոլդս, Բեթի Ռեյնոլդս և Taylor Reynolds? |
Բլեյք Լայվլի (անգլ.՝ Blake Lively, օգոստոսի 25, 1987, Տարզանա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Միջազգային ճանաչում է ձերք բերել «Բամբասկոտը» հեռուստասերիալում Սելիա վան դեր Վուդսեն ի դերը կատարելուց հետո։
Լայվլին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 25֊ին Տարզանեում՝ նահանգ Կալիֆորնիա, Էրնի և Էլեյն Լայվլի դերասանների ընտանիքում։ Մեծացել է «հարավային մկրտիչների» միջավայրում։ Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է, ունի հարազատ եղբայր՝ Էրիկ Լայվլին՝ դերասան, արյունակից քույրեր՝ Լորի և Ռոբին և արյունակից եղբայր՝ Ջեյսոն։ Ամբողջ ընտանիքը՝ և՛ ծնողները, և՛ երեխաները աշխատում են զվարճության արդյունաբերությունում։ Փոքր ժամանակ Լայվլիի ծնողները վերցրել են նրան իրենց հետ դերասանության վարպետացման դասընթացների, քանի որ չէին ցանկանում նրան թողնել դայակի հետ։ Այս ձևով նա սկսել է ճանաչել դերասանական արվեստի լեզուն` հետևելով իր ծնողերին։
2012 թվականի սեպտեմբերի 9֊ին Լայվլին ամուսնացել է Ռայան Ռեյնոլդսի հետ, որի հետ սկսել է հանդիպել հարսանիքից 11 ամիս առաջ։ Ամուսիններն ունեն երեք դուստր ՝ Ջեյմս Ռեյնոլդսը (ծնվ. 2014 թ. Դեկտեմբերի 16-ին), Ինես Ռեյնոլդսը (2016 թ. Սեպտեմբերի 28-ին) և երրորդ դուստրը, որի անունն անհայտ է, ծնվել է 2019 թվականի օգոստոսին։
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2005 | The Sisterhood of the Traveling Pants | Բրիջըտ Վրիլանդ |
2006 | Accepted | Մոնիկա Մորլենդ |
2006 | Simon Says | Ջեննի |
2007 - 2012 | Բամբասկոտը | Սելիա վան դեր Վուդսեն |
2007 | Էլվիսը և Անաբելը | Աննաբել Լեյ |
2008 | The Sisterhood of the Traveling Pants 2 | Բրիջըտ Վրիլանդ |
2009 | Նյու Յորք, ես քեզ սիրում եմ | Գաբրիել Դիմարկո |
2009 | The Private Lives of Pippa Lee | Փիփա Լի |
2010 | The Town | Գրիստա Կոլըն |
2011 | Կանաչ լապտեր | Կարոլ Ֆեռիս |
2011 | Գավառուհին | Գլենդա |
2015 | Ադալինի դարը | Ադալին Բոուման |
2016 | Սրճարանային հասարակություն | Վերոնիկա |
2016 | Ծանծաղուտները | Նենսի Ադամս |
2016 | Միայն քեզ եմ տեսնում | Ջինա |
2018 | Պարզ խնդրանք | Էմիլի Նելսոն/Հոուլ Մաքլանդեն և Ֆեյթ Մաքլանդեն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեյք Լայվլի» հոդվածին։ |
|