Ալան Գրինսպեն անգլ.՝ Alan Greenspan | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1926 (98 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց, Ջուլիարդ դպրոց և George Washington Educational Campus? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ազդվել է | Այն Ռանդ |
Մասնագիտություն | տնտեսագետ, բանկիր, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ջազ երաժիշտ |
Ամուսին | Andrea Mitchell? |
Զբաղեցրած պաշտոններ | Դաշնային պահուստի նախագահ և Chair of the Council of Economic Advisers? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Երեսունի խումբ և Objectivist movement? |
Alan Greenspan Վիքիպահեստում |
Ալան Գրինսպեն (անգլ.՝ Alan Greenspan, ծնվել է՝ մարտի 6, 1926, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ 18,5 տարի (1987-2006 թթ.), Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (2000)։ Պարգևատրվել է Նախագահի Ազատության մեդալով (2005)։
Ալան Գրինսպեն ծնվել է Վաշինգտոն Հայթսում (Մանհեթենում), Հունգարիայից և Ռումինիայից ներգաղթյալ հրեաների ընտանիքում․ Հերբերտ Գրինսպենի և Ռոուզ Գոլդսմիթի որդին է։ Նրա ծնողները բաժանվել են Ալանի ծնվելուց անմիջապես հետո։ Հայրը տեղափոխվել է Բրուքլին, իսկ Ալանը մնաել մոր հետ։ Նա մեծացել է իր ազգականներ Գոլդսմիթների մեծ ընտանիքում (նրա մայրը հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն էր)։
Ալանի հորեղբայր Մյուրեյը դաշնակահար էր և Մարիո Սիլվա անունով մասնակցել է Բրոդվեյի «Սիրո երգը» մյուզիքլի ստեղծմանը, որը հետագայում նկարահանվել է համանուն հոլիվուդյան ֆիլմում՝ Քեթրին Հեփբերնի և Փոլ Հենրեյդի հետ։ Նրա հետ ծանոթությունը Ալանի մոտ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել. նա սկսել է կլառնետ նվագել։ Մանկության տարիներին Ալանը թվաբանության սիրահար էր, նրան նույնիսկ որպես «հաշվիչ» ցուցադրում էին հանրությանը։ Ալանի հոբբիներից էր նաև սպորտը՝ նա բեյսբոլ էր խաղում և սիրում էր հետևել խաղացողների վիճակագրությանը։
1935 թվականին հոր գրված «Recovery Ahead!» գիրքը, որը նվիրված էր Ալանին, կարող էր ազդել որպես տնտեսագետ նրա ձևավորման վրա։
1940-1943 թվականներին Ալան Գրինսպեն սովորել է Ջորջ Վաշինգտոնի միջնակարգ դպրոցում (ի դեպ, Ջոն Քեմենիի հետ միասին)։ 1942 թվականին դպրոցում դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ Բիլ Շեյների ղեկավարած վեց հոգանոց խմբում։ Ավարտելուց հետո չի շարունակել ուսումը և սկսել է ապրուստի միջոց վաստակել ելույթներով։ Նրա գործընկերների թվում էր ավելի ուշ հայտնի ջազմեն Սթենլի Գյոտցը, ում շնորհիվ Ալանը զգալիորեն բարելավեց իր սաքսոֆոն նվագելը։ Այդ ժամանակ նրա թոքերում ինչ-որ գոյացություն են հայտնաբերել, որը բարեբախտաբար վտանգավոր չէր, սակայն դրա պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել։ Այնուհետև Ալանը տեղափոխվել է Հենրի Ջերոմի նվագախումբ, որը ներառում էր մի քանի հայտնի անդամներ՝ Ջոնի Մենդելը (տրոմբոնահար, «The Shadow of Your Smile» երգի և «Շարժական բանակի վիրաբուժական հիվանդանոց» հեռուստասերիալի (M * A * S * H) շարքի երաժշտության հեղինակ), Սթեն Լևին (թմբկահար է, նվագել է Չ․ Փարքերի հետ), Լ․ Ռիվերսը, Լեննի Գարմենթը (Ռ. Նիքսոնի փաստաբան)։
Ելույթների միջև ընդմիջումների ժամանակ Ալան Գրինսպենը աչքի է ընկել երաժշտությունից հեռու գրքեր կարդալով, ինչպիսիք են Ուոլ Սթրիթի լեգենդները Ջեսի Լիվերմորի և Ջեյ Փի Մորգանի մասին։
1945 թվականի աշնանը Ալան Գրինսպեն ընդունվել է Նյու Յորքի համալսարանի առևտրի, հաշվապահական հաշվառման և ֆինանսների դպրոց, որտեղ սովորել է տնտեսագիտություն, այդ թվում՝ Ջ. Մ. Քեյնսի «Զբաղվածության, տոկոսների և փողի ընդհանուր տեսությունը» գիրքով։ Այս դպրոցից հետո Նյու Յորքի համալսարան անցնելը զուտ ձևականություն էր, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել, 1948 թվականին։ 1950 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Ալանը սկսել է նախապատրաստվել դոկտորական կոչում ստանալուն Կոլումբիայի համալսարանում, սակայն այդ կոչումն ստաել է միայն 1970-ականներին։
1952 թվականի հոկտեմբերին Ալան Գրինսպենն ամուսնացել է արվեստագետ պատմաբան Ջոան Միտչելի հետ, որը Վինիպեգից էր (Մանիտոբա)։ Սակայն նրանք միասին ապրել են ընդամենը մոտ մեկ տարի։ Ալան Գրինսպենն Այն Ռանդի խմբակի ակտիվ անդամ էր։ 1954 թվականին Ուիլյամ Թաունսենդի հետ հիմնել է «Թաունսենդ-Գրինսպեն» խորհրդատվական ընկերությունը։ Ի թիվս այլ բաների, նա կանխատեսել է ԱՄՆ-ի 1958 թվականի տնտեսության ռեցեսիան։
1974-1977 թվականներին եղել է ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահը։ 1981 - 1983 թվականներին եղել է Սոցիալական ապահովագրության համակարգի բարեփոխումների ազգային հանձնաժողովի նախագահ։
1987 թվականին Փոլ Վոլքերի հրաժարականից հետո նշանակվել է ԴՊՀ -ի Կառավարիչների խորհրդի նախագահ։ Իր մարտական մկրտությունը ստացել է երդումից երկու ամիս անց. 1987 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած «Սև երկուշաբթին»՝ ԱՄՆ ֆոնդային բորսայի ամենամեծ անկումը (որն առաջացավ ֆինանսական համակարգի սպառնալիքի հետևանքով) կարճ ժամանակում հաջողությամբ հաղթահարվել է շնորհիվ ԴՊՀ -ի և անձամբ Գրինսպենի գործողությունների։ 1990-ականներին նա սերտորեն համագործակցել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի հետ, նրանց համատեղ աշխատանքի արդյունքը եղել է բյուջեի ավելցուկը 1998-2001 թվականներին։ Ընդհանուր առմամբ պաշտոնավարել է հինգ ժամկետ։ Վաղաժամ թոշակի է անցել 2006 թվականի փետրվարին՝ իր 80-ամյակի նախաշեմին։ Գործունեութայն արդյունքում գրել է «Քարտեզը և տարածքը» գիրքը։
Ալան Գրինսպենն այն կարծիքին էր, որ Կենտրոնական բանկը չպետք է կարգավորի քաղաքականությունն ի պատասխան ֆինանսական հատվածի ավելցուկների, փոխարենը պետք է կենտրոնանա դրանցից առաջացած խնդիրների լուծման վրա։ Իր ելույթներով սպեկուլյատիվ ալիքներ չառաջացնելու նպատակով՝ Գրինսպենը միտումնավոր օգտագործել է բավականին խուսափողական ձևակերպումներ։ Հայտնի է նրա արտահայտությունը, որով նա մի քանի անգամ ավարտել է իր ճեպազրույցները.
Եթե ձեզ թվաց, որ ես բավական հստակ եմ արտահայտվել, հավանաբար սխալ եք հասկացել ինձ։ |
Որոշ փորձագետների կարծիքով, օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը, Ալան Գրինսպենը «կենտրոնական բանկի ամենավատ ղեկավարն է եղել աշխարհում և պարզապես վատ մարդ էր»։ Այսպիսով, խոսելով նրա գրքի և աշխատանքի մասին՝ Կրուգմանը հայտարարել է հետևյալը.
Նասիմ Թալեբն իր «Հակափխրունություն»։ Ինչպես կապիտալացնել քաոսը» գրքում Գրիսպենին այսպես բնութագրել.
2007 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը իատրոգենեզիսն (Iatrogenesis) է, որն առաջացել է մեգափխրունագործ Ալան Գրինսպենի՝ բոլոր ժամանակների և ժողովուրդների հիմնական տնտեսական վնասատուի՝ «բումի և անկման ցիկլը» հարթելու փորձելուց։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Գրինսպեն» հոդվածին։ |
|