Virgin Group Ltd, բրիտանական վենչուրային կապիտալ ունեցող բազմաճյուղ ընկերություն, հիմնադրել են Ռիչարդ Բրենսոնը և Միկ Պովելը։
Virgin ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 1989 թվականին Companies House-ի (Անգլիական ընկերությունների գրանցող) կողմից, ով դասակարգեց այն Հոլդինգային ընկերություն։ Սակայն Virgin ընկերությունը իր աշխատանքը և առևտրային գործուներությունը սկսել է 1970-ականներին։ 2014 թվականի նոյեմբերի դրությամբ ընկերության արժեքը գնահատվել է £5–5.5 միլիարդ։
Ապրանքանիշ "Virgin"-ը առաջացել է այն ժամանակ, երբ Ռիչարդ Բրենսոնը և Միկ Պովելը ստեղծել են ձայնագրային խանութը։ Նրանք իրենց համարում էին բիզնեսի մեջ սկսնակներ (virgins)։ Բրանսոնը իր լոգոյի "V" նկարագրել է, որպես արտահայտիչ նշան, որը ներկայացնում էր Virgin-ի կնիքը։
Ընկերություն | Սեփականություն | Ոլորտ |
---|---|---|
V Festival | 100% | Ժամանց |
Virgin Active | 20% | Առողջություն |
Virgin Atlantic | 51% | Ճանապարհորդություն |
Virgin Australia Holdings | 8% | Ճանապարհորդություն |
Virgin Books | 10% | Հրատարակչություն |
Virgin Care | 100% | Առողջություն |
Virgin Connect | 100% | Մեդիա |
Virgin Experience Days | 100% | Ժամանց |
Virgin Galactic | 100% | Ավիատիեզերք |
Virgin Health Bank | 100% | Առողջություն |
Virgin HealthMiles | 100% | Բիզնես ծառայություններ |
Virgin Holidays | 100% | Ճանապարհորդություն |
Virgin Hotels | 100% | Հյուրընկալություն |
Virgin Limited Edition | 100% | Հյուրընկալություն |
Limobike | 100% | Ճանապարհորդություն |
Virgin Megastores | 100% | Մանրածախ առևտուր |
Virgin Mobile | 100% | Հաղորդակցություն |
Virgin Money | 34% | Բանկային գործունեություն |
Virgin Oceanic | Հանգիստ | |
Virgin Orbit | Ավիատիեզերք | |
DS Virgin Racing | 100% | Ավտոսպորտ |
Virgin Radio | 100% | Ժամանց |
Virgin Rail Group | 51% | Ճանապարհորդություն |
Virgin Sports | 1% | Սպորտ |
Virgin Trains East Coast | 10% | Ճանապարհորդություն |
Virgin Unite | 100% | Բարեգործություն |
Virgin Startup | 100% | Բարեգործություն |
Virgin Vacations | 100% | Ճանապարհորդություն |
Virgin Voucher | 100% | Մանրածախ առևտուր |
Virgin Voyages | 100% | Կռուիզ |